ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1322-Ա
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-303-Ն և «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-304-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
28.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1322-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՀՕ-303-Ն ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՀՕ-304-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահով-
ման աղբյուրը Իրավական ակտի նախագծի ներկա- յացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի
անվանումը Իրավական հիմքը
1 2 3 4 5 6
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը 2024 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդված
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը 2024 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդված
3. «Փոստային կապի օպերատորների տեխ- նոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնի համար հասանելիության ապահովման ձևաչափը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանի ստորագրում 2024 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
28.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ