Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0237 Ն. 29.12.23

29 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 237-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով լրացուցիչ ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 53-Ն որոշման հասցեատերերին՝ որոշմամբ սահմանված պահանջները կատարելու համար,

կարևորելով արտասահմանյան դրամական փոխանցումների անընդհատության և հայաստանյան վճարահաշվարկային համակարգին սահուն ինտեգրման ապահովումը,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվություն ունեցող հայաստանյան մասնակիցները արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը պետք է իրականացնեն հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով՝ սույն կետով սահմանված իրադարձության տեղի ունենալուց հետո: Այն պահից, երբ Հայաստանյան համակարգի օպերատորը սույն որոշմամբ սահմանված կարգով ստանում է Կենտրոնական բանկի թույլտվությունը համագործակցելու դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի հետ, Կենտրոնական բանկը դադարեցնում է տվյալ արտասահմանյան համակարգում մասնակցելու թույլտվությունների տրամադրումը: Մինչ այդ պահը հայաստանյան բանկերը և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող այլ կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 19-ով սահմանված կարգով կարող են մասնակցության թույլտվություն ստանալ միայն այն արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում, որոնց մասնակցության թույլտվություն տվյալ պահին տրամադրված է առնվազն մեկ հայաստանյան մասնակցի: Հայաստանյան համակարգի օպերատորին դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցելու թույլտվության տրամադրման դեպքում Կենտրոնական բանկը երկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է այդ մասին տվյալ համակարգի հայաստանյան մասնակիցներին: Դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու՝ հայաստանյան մասնակցին տրված թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում տվյալ արտասահմանյան համակարգի հետ համագործակցելու՝ հայաստանյան համակարգի օպերատորի՝ սույն որոշմամբ սահմանված կարգով Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալու մասին Կենտրոնական բանկի կողմից հայաստանյան մասնակցին գրավոր տեղեկացնելուց երեք ամիս անց։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։