ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2023 թ.
ք. Երևան N 15-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ մասով՝
Հրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի «Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation) հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանի հավելվածի մաս 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո։
Նախարար` Գ. Սանոսյան
Հավելվածուղղ.
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2023 թվականի դեկտեմբերի 26-ի
թիվ 15-Ն հրամանի Annex of order 15-N of the
Minister of Territorial Administration
and Infrastructure of the Republic of
Armenia by 26 December 2023
«Հավելված Մաս 2
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2022 թվականի փետրվարի 11-ի
թիվ 3-Ն հրամանի Annex Part-2 of order 3-N of the
Minister of Territorial Administration
and Infrastructure of the Republic of
Armenia by 11.th February 2022
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: