Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 956-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,882,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենցաղային տեխնիկայի մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01829451) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված թիվ ԱՎ-ԿՏ-02/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարում՝ 4,320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զիգզագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02500164) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված թիվ 19122023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարում՝ 22,562,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 956-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերջիններիս ապահովել կենցաղային տեխնիկայով։

Ծրագրի շրջանակներում կենցաղային տեխնիկան տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր, բնագավառը՝ սոցիալական։

6. Ծրագրի բյուջեն 26,882,500 դրամ

7. Բարեգործություն ստացողը Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներ, որոնք բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը։

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար ձեռք են բերվելու 200 հատ յուղային տաքացուցիչներ՝ 4.320.000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը ժամանակահատվածում։

2. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար ձեռք են բերվելու 950 հատ յուղային տաքացուցիչներ՝ 22,562,500 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը ժամանակահատվածում։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կենցաղային տեխնիկայի տրամադրում՝ 4,320,000 դրամ:

2. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կենցաղային տեխնիկայի տրամադրում՝ 22,562,500 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին-

ների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետների աշխատակազմեր և համայնքապետարաններ։

Կառաջնորդվեն նաև e-soc.am հարթակով:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։