Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՍԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-04-03-ից մինչև 2021-11-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-11-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«29» դեկտեմբեր 2020թ. N 37-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տեղական Ինքնակառավարման Մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային Համակարգի Մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձաքննության եզրակացությունը և կազմված ամփոփաթերթը

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 2021 թվականի բյուջեն եկամուտների գծով 118682.0 հազար դրամ, ծախսերի գծով 118682.0 հազար դրամ, դեֆիցիտը /պակասորդ/ 0.0 հազար դրամ համաձայն հավելված 1-ի։

1.1 Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի հատված 1-ի։

1.2 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 1-ի հատված 2-ի։

1.3 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 1-ի հատված 3-ի։

1.4 Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/՝ համաձայն հավելված 1-ի հատված 4-ի։

1.5 Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասորդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 1-ի հատված 5-ի։

1.6 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 1-ի հատված 6-ի։

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Ավագանու անդամներ՝ կողմ (ստորագ.) դեմ (ստորագ.) ձեռնպահ (ստորագ.)

1. Ա. Ասլանյան -------------------- -------------------- --------------------

2. Թ. Դավթյան -------------------- -------------------- --------------------

3. Ա. Թովմասյան -------------------- -------------------- --------------------

4. Հ. Ղազարյան -------------------- -------------------- --------------------

5. Հ. Մանուկյան -------------------- -------------------- --------------------

6. Մ. Պետրոսյան -------------------- -------------------- --------------------

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

29 դեկտեմբեր 2020 թ. գ. Նալբանդյան Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի

Նալբանդյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10 արտահերթ

նիստի N 37-Ն որոշման

(հավելվածը փոփ. 10.03.21 N 9-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։