ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 35-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ-Ի ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Շահումյան համայնքի 2021թ-ի բյուջեն` համաձայն հավելվածի:
1) Եկամուտների գծով
Ընդամենը - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 0 /զրո/ դրամ
2) Ծախսերի գծով
Ընդամենը - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 86 747 800 /ութսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր/ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 0 /զրո/ դրամ:
Կողմ -4
ԲԵԺԱՆՅԱՆ ԱՐԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵԼԵՆԱ
ՂՈՒՄԱՇՅԱՆ ԱՐՄԵՆ
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԷԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հատվածներ 1-5
(հատվածները փոփ. 15.01.2021 N 02-Ն, 15.07.21 N 23-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական: