ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 31-րդ հոդվածով, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարին 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ բյուջեի 15 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա:
Կողմ - 8 Զեռնպահ - 0 Դեմ - 0
1 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ
2 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ
3 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ
4 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ
5 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ
6 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ
7 ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ
8 ՀԱՎԱԿԻՄՅԱՆ ՍԻՐԱԿ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հավելված
Հաստատված է
Գառնի համայնքի ավագանու
2023 թվականի Դեկտեմբերի 26-ի
N 149-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական: