Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի «ՏԱՐԵՐՔ ԹՎԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001409 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՈՒՌՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2475-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«02» հունիս 2020 թ. N 1731-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի «ՏԱՐԵՐՔ ԹՎԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001409 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՈՒՌՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2475-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը և «ՏԱՐԵՐՔ ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 30-ին «ՏԱՐԵՐՔ ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի ապրիլի 21-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-001409 լիցենզիայի արտահիվանդանոցային` ուռոլոգիական տեսակի գործունեությունը կասեցնելու մասին» N 2475-Ա հրամանը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՏԱՐԵՐՔ ԹՎԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։