ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 8-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 1,724,012,240 դրամ ընդհանուր արժողությամբ «Հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին և ինտեգրմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը կողմից (ՀՎՀՀ` 00006023) «Մետատեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00099721) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական ամբարձչի ձեռքբերում՝ 6,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
09.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 8-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ»
1. Ծրագրի նպատակը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 90000 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային և երկարաժամկետ ինտեգրման
կարիքները հոգալու համար։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն
Բնագավառը` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 1,724,012,240 դրամ
7. Բարեգործություն ստացողը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 90000 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական
իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի դեկտեմբեր 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) կանխիկ դրամական աջակցության տրամադրում 5-ամսյա ժամանակահատվածում կոմունալ ծառայությունների և տան վարձավճարների վճարման նպատակով (միանալով կառավարության սխեմային)՝ 533,412,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.
2) կանխիկ դրամական աջակցության տրամադրում՝ 381,620,827 դրամ, բազմանպատակ կանխիկի տրամադրման նպատակով (միանալով կառավարության սխեմային), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում.
3) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 23,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում.
4) սննդային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 30,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.
5) արկղերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.
6) անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 216,476,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
7) առաջին օգնության արկղերի ձեռքբերում՝ 4,855,760 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.
8) մասնագիտական գործիքների և սարքավորումների ձեռքբերում շահառուների նախաձեռնություններին աջակցելու նպատակով՝ 24,150,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն
ընկած ժամանակահատվածում.
9) խնամքի միջոցների և հանրային սննդի ծառայությունների ձեռքբերում տարեց շահառուների խնամքի իրականացման նպատակով՝ 64,710,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
10) թարգմանչական և տպագրական ծառայությունների ձեռքբերում շահառուների իրազեկման նպատակով (կրթական նյութեր, հոգեբանական և առաջին օգնության թեմաներով նյութեր)՝ 24,173,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
11) վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում և շինարարական նյութերի ձեռքբերում հյուրընկալ համայնքների կրթական հաստատություններում և կոլեկտիվ կացարաններում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների ստեղծման նպատակով՝ 96,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
12) շինարարական նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում Հայկական Կարմիր խաչի ընկերության պահեստների արդիականացման նպատակով՝ 17,020,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
13) գրենական պարագաների և կրթական նյութերի ձեռքբերում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների գործառնության ապահովման նպատակով՝ 4,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
14) տրանսպորտային ծառայությունների և վառելիքի ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 16,468,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում.
15) շինարարական նյութերի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքների իրականացում պահեստային կարողությունների և Հայկական Կարմիր խաչի ընկերության 4 մարզային մասնաճյուղերի արձագանք իրականացնելու կարողությունների զարգացման նպատակով՝ 73,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
16) անձնակազմի, կամավոր անդամների, գործընկեր կազմակերպությունների և շահառուների կարողությունների զարգացման նպատակով դասընթացների, սեմինարների և հանրային միջոցառումների կազմակերպում՝ 42,757,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
17) կամավորների ճանապարհածախսի փոխհատուցում՝ 3,588,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում․
18) համակարգչային, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների, փրկարարական գույքի և համազգեստի ձեռքբերում անձնակազմի և կամավոր անդամների համար հումանիտար աջակցության տրամադրման և բաշխումների ընթացքում դաշտային աշխատանքների արդյունավետ իրականացման և կոորդինացման համար՝ 113,850,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածում․
19) աշխատավարձ ծրագրի անձնակազմի, դասընթացավարների և փորձագետների համար` 50,130,200 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 23,000,000 դրամ արժողությամբ.
2) անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 216,476,000 դրամ արժողությամբ.
3) սննդային պարագաների ձեռքբերում՝ 30,000,000 դրամ արժողությամբ.
4) արկղերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ արժողությամբ.
5) առաջին օգնության արկղերի ձեռքբերում՝ 4,855,760 դրամ արժողությամբ.
6) մասնագիտական գործիքների և սարքավորումների ձեռքբերում շահառուների նախաձեռնություններին աջակցելու նպատակով՝ 24,150,000 դրամ արժողությամբ.
7) խնամքի միջոցների և հանրային սննդի ծառայությունների ձեռքբերում տարեց շահառուների խնամքի իրականացման նպատակով՝ 64,710,500 դրամ արժողությամբ.
8) տրանսպորտային ծառայությունների և վառելիքի ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 16,468,000 դրամ արժողությամբ.
9) թարգմանչական և տպագրական ծառայությունների ձեռքբերում շահառուների իրազեկման նպատակով (կրթական նյութեր, հոգեբանական և առաջին օգնության թեմաներով նյութեր)՝ 24,173,000 դրամ արժողությամբ.
10) շինարարական նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում Հայկական Կարմիր խաչի ընկերության պահեստների արդիականացման նպատակով՝ 17,020,000 դրամ արժողությամբ.
11) վերանորոգման և կահավորման աշխատանքների իրականացում և շինարարական նյութերի ձեռքբերում հյուրընկալ համայնքների կրթական հաստատություններում և կոլեկտիվ կացարաններում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների ստեղծման նպատակով՝ 96,600,000 դրամ արժողությամբ.
12) գրենական պարագաների և կրթական նյութերի ձեռքբերում թվով 27 երեխայակենտրոն կրթական կենտրոնների գործառնության ապահովման նպատակով՝ 4,600,000 դրամ արժողությամբ.
13) շինարարական նյութերի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքների իրականացում պահեստային կարողությունների և Հայկական Կարմիր խաչի ընկերության 4 մարզային
մասնաճյուղերի արձագանք իրականացնելու կարողությունների զարգացման նպատակով՝ 73,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
14) համակարգչային, հաղորդակցության, ՏՏ սարքավորումների, փրկարարական գույքի և համազգեստի ձեռքբերում անձնակազմի և կամավոր անդամների համար հումանիտար աջակցության տրամադրման և բաշխումների ընթացքում դաշտային աշխատանքների արդյունավետ իրականացման և կոորդինացման համար՝ 113,850,000 դրամ արժողությամբ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր` 140,750,200 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի, դասընթացավարների և փորձագետների համար` 50,130,200 դրամ, շինարարական նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում Հայկական Կարմիր խաչի ընկերության պահեստների արդիականացման նպատակով՝ 17,020,000 դրամ և շինարարական նյութերի ձեռքբերում և վերանորոգման աշխատանքների իրականացում պահեստային կարողությունների և Հայկական Կարմիր խաչի ընկերության 4 մարզային մասնաճյուղերի արձագանք իրականացնելու կարողությունների զարգացման նպատակով՝ 73,600,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմերի հետ սերտ համագործակցությամբ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է նաև Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
09.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ