ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 782-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,005,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեկեցիկ մանկություն և ծերություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
07.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 782-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԲԱՐԵԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ»
1. Ծրագրի նպատակը Սոցիալական աջակցություն Երևանի, Գյումրու, Արարատի միայնակ, հաշմանդամ ծերերին, ծնողազուրկ, բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին: Բարեգործական օգնության տրամադրում տեղահանված, միայնակ և հաշմանդամ ծերերի ու բազմազավակ ընտանիքների խնամքով զբաղվող պետական
կառույցներին և ոչ առևտրային կազմակերպություններին:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերություն» (ARDA GLOBAL) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Կալիֆոռնիա, 1536 E Վաշինգտոն պողոտա, Փասադենա CA 91104)
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պարույր Սևակի փողոց 9, ՀՎՀՀ՝ 00057312)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Քաղաք Երևան, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզեր: Բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 1,005,000,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Երևանի, Գյումրու, Արարատի ընտանիքներ, ինչպես նաև՝ ՀՀ Արագածոտնի մարզի
1) Ապարանի քաղաքային համայնք,
2) Ապարանի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ, թիվ 2 միջնակարգ դպրոց,
3) «Սահակ-Մեսրոպ» բարեգործական հասարակական կազմակերպություն:
ՀՀ Լոռու մարզի
1) Վանաձոր խոշորացված համայնք,
2) Վանաձորի թիվ 5 և թիվ 30 մանկապարտեզներ:
ՀՀ Շիրակի մարզի
1) Գյումրու քաղաքային համայնք,
2) Շիրակի մարզի ավետարանական-մկրտական եկեղեցի:
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի, Գուգարաց և Տավուշի թեմեր և ոչ առևտրային կազմակերպությունների շահառուներ, որոնց անվանական ցուցակը յուրաքանչյուր բեռնարկղի բաշխման ցանկի հետ կներկայացվի լիազորված
մարմնի հաստատմանը:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի դկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը
Ծրագիրը շարունակական է՝ իրականացվում է 2002 թվականից:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Երևանի 112 և Գյումրու 108 ընտանիքներին ամենամսյա դրամական օգնության և ամենամյա ջեռուցման ծախսերի տրամադրում - 65,400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.
2) Բարեգործական օգնության (հագուստ, կոշիկ, սնունդ, բժշկական, հիգիենիկ պարագաներ) տրամադրում - 922,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում.
3) Շահառուներին ապրանքների բաշխումն իրականացնելու նպատակով պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 17,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2028
թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) բարեգործական օգնության ձեռքբերում կամ ներմուծում (հագուստ, սնունդ, կոշիկ, կահույք, հիգիենիկ և բժշկական պարագաներ) - 922,600,000 դրամ.
2) պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 17,000,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Շահառուներին ապրանքների բաշխումն իրականացնելու նպատակով պիկապ բեռնամարդատար ավտոմեքենայի ներմուծում - 17,000,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոններ, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններ,
Երևանի և Գյումրու քաղաքապետարաններ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին
կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը փոփ. 09.01.24 N 10-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
07.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ