ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 13-Ա
«ԱՐՇԱՎԻՐ ԵՎ ՊԱՅԾԱՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի մարզային բաժանմունքի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն անհատույց բաշխելու նպատակով «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (2,115,502.4 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
10.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 13-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՐՇԱՎԻՐ ԵՎ ՊԱՅԾԱՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Անունը, բնութագիրը Չափի
միավորը Քանակը Գինը
(ՌԴ ռուբլի) Արժեքը
(ՌԴ ռուբլի)
1. Ներքնակ, բարձ, անկողնային ծածկոց (1 տեղանոց) հավաքածու 82 972 79,704
2. Մահճակալ ծալովի հատ 25 1,955 48,875
3. Մահճակալ ծալովի ներքնակով հավաքածու 65 3,940 256,100
4. Բարձ 50x70 սմ հատ 140 392 54,880
5. Անկողնային սպիտակեղեն (1.5 հավաքածու) հավաքածու 105 1,100 115,500
6. Վերմակ 1.5 տեղանոց հատ 90 800 72,000
7. Էլեկտրական կոնվեկտոր /ջեռուցիչ/ հատ 40 2,300 92,000
8. Տաքացուցիչ էլեկտրական հատ 40 670 26,800
9. Էլեկտրական գազօջախ հատ 40 1,300 52,000
10. Էլեկտրական մետաղյա թեյնիկ հատ 40 637 25,480
11. Էլեկտրական ապակե թեյնիկ հատ 40 704 28,160
12. Բժշկական տոնոմետր հատ 20 875 17,500
13. Խոնավ անձեռոցիկներ երեխաների համար 100 հատ/հավաքածու տուփ 44 113 4,972
14. Զուգարանի թուղթ հատ 192 15 2,880
15. Զուգարանի թուղթ հատ 240 18 4,418
16. Ատամի խոզանակ հատ 72 170 12,240
17. Ատամի մածուկ հատ 88 195 17,160
18. Շամպուն հատ 48 142 6,816
19. Լվացքի փոշի 500 գ հատ 16 79 1,264
20. Մանկական տակդիրներ հատ 5,495 11 60,445
21. Տղամարդու բաճկոն 44-56 հատ 48 3,500 168,000
22. Կանացի բաճկոն 44-56 հատ 60 3,100 186,000
23. Բաճկոն 144-168 հասակով տղաների համար հատ 24 2,500 60,000
24. Բաճկոն 144-168 հասակով աղջիկների համար հատ 23 2,300 52,900
25. Տաբատ 104-116 հասակով տղաների համար հատ 20 800 16,000
26. Կոմբինիզոն 74-80 հասակով տղաների համար հատ 10 1,100 11,000
27. Սպորտային համազգեստ 144-164 հասակով տղաների համար հատ 10 950 9,500
28. Մակարոնային արտադրանք տուփ 400 250 100,000
29. Աղջկա շապիկ հատ 35 120 4,200
30. Տավարի մսով շիլա հատ 72 226 16,272
31. Տավարի մսով բրնձի շիլա հատ 72 217 15,624
32. Տավարի մսով հնդկաձավարի շիլա հատ 72 207 14,904
33. Տավարի մսով սիսեռի շիլա հատ 72 209 15,048
34. Տավարի մսով ոսպի շիլա հատ 72 260 18,720
35. Հավի մսով ոսպի շիլա հատ 36 220 7,920
36. Հավի մսով բրնձի շիլա հատ 36 210 7,560
37. Հավով շիլա հատ 36 190 6,840
38. Հավի մսով հնդկաձավարի շիլա հատ 36 195 7,020
39. Խոզի մսով հնդկաձավարի շիլա հատ 72 225 16,200
40. Խոզի մսով շիլա հատ 72 220 15,840
41. Խոզապուխտով բրնձի շիլա հատ 108 226 24,408
42. Խոզի մսով սիսեռի շիլա հատ 36 218 7,848
43. Շոգեխաշված տավարի պահածո հատ 144 235 33,840
44. Շոգեխաշված խոզի պահածո հատ 36 230 8,280
45. Գյուղական պատրաստվածքով հավ հատ 36 250 9,000
46. Թխվածքաբլիթ (հացաբուլկեղեն) կգ 2,400 126 303,384
Ընդհանուր 2,115,502.4
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
10.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ