Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀԵՂՈՒԿԻ ՕԴԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՑՉԻ (ԴՐԱՅՔՈՒԼԵՐԻ) ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2023 թվականի թիվ 93 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀԵՂՈՒԿԻ ՕԴԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՑՉԻ (ԴՐԱՅՔՈՒԼԵՐԻ) ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հեղուկի օդային հովացուցիչը (դրայքուլերը), որը կազմված է իրանից, որում տեղադրված են խողովակաձև ջերմափոխանակիչը և օդափոխիչը, որը նախատեսված է ջերմափոխանակչի միջով օդափոխիչից (օդափոխիչներից) մղվող շրջակա միջավայրի օդի անցման միջոցով ջերմափոխանակչում հեղուկի հովացման համար, և որն արդյունաբերության մեջ կիրառվում է տեխնոլոգիական սարքավորումների հովացման համար, ինչպես նաև օդափոխման և օդի լավորակման համակարգերում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8419 89 ենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։