ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. N 30-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն հայ պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեում փակցնելու համար։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2023 թ. դեկտեմբերի 26
Երևան