ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 դեկտեմբերի 2023 թ. N 31-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Ռոմանոս Մելիքյանի հարթաքանդակը ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 11 հասցեում տեղադրելու համար՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2023 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2023 թվականի դեկտեմբերի 26-ի
N 31-Ա որոշման