Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

26 դեկտեմբերի 2023 թ. N 53-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը` համաձայն հավելվածի:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

Հավելված

Կազմված է «01» դեկտեմբեր 2023 թ.

և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 4 օրինակ

Օրինակ ----

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի ավագանու

26.12.2023թ.

N 53-Ա որոշմամբ

Երևանի քաղաքապետ՝

Տ. Ավինյան ԳՐԱՆՑՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «29» դեկտեմբերի 2010 թ. Գրանցման համար՝ 286.210.07797 ՀՎՀՀ՝ 02509933 29.12.2010թ. գրանցված կանոնադրության թիվ _____փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից _____ ____ 20___թ. աշխատակից՝ _________________ ___________________

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ»

Համայնքային ոչ առևտրային կազմակերպության

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(փոփոխություն)

Ե Ր Ե Վ Ա Ն 2023 թ.

1. «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնադրության 2.1-ին կետի «ե» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ե) երիտասարդ նկարիչների և արվեստի մյուս վարպետների գործերի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, այդ թվում՝ անվճար ցուցադրությունների կազմակերպում՝ արվեստի և մշակութային այլ հաստատությունների ներկայացմամբ.»:

2. Սույն փոփոխությունը հանդիսանում է 29.12.2010թ. պետական ռեգիստրում գրանցված «Ժամանակակից արվեստի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անբաժանելի մասը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։