ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2023 թվականի թիվ 101 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 219 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի
թիվ 101 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 219 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը և 1-ին կետը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրում՝
ա) անվանումը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով
բ) 1, 3, 4, 6, 19 - 22, 24, 25, 40 և 45-48 դիրքերը հանել
գ) 2, 7-10, 23 և 27 դիրքերում «2020 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով, «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով
դ) 5, 36-39, 42 և 43 դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5 67.040 Սննդամթերքում ամինաթթուների որոշում բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման օգնությամբ։ ԳՕՍՏ-ի մշակում 4-րդ հոդվածի 10-րդ կետ, 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
».
« 36 67.050 Հարստացված սննդամթերքում ֆոլաթթվի որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
37 67.050 Հատուկ նշանակության սննդամթերքում և ԿԱՀ-ում պանտոտենային թթվի զանգվածային մասի որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
38 67.050 Սննդամթերք մանկական սննդի համար: Քլորիդների պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
39 67.040 Մանկական սննդի արտադրանքներում L-կարնիտինի կոնցենտրացիաների որոշում բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։ ԳՕՍՏ-ի մշակում 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
».
« 42 67.050 Սննդամթերք մանկական սննդի համար: Օմեգա-3 և օմեգա-6 դասերի հագեցած ճարպաթթուների (ՀՃԹ) և պոլիչհագեցած ճարպաթթուների (ՊՉՃԹ) պարունակության որոշում: ԳՕՍՏ-ի մշակում 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
43 67.050 Խառնուրդներ մանկական սննդի համար։ Տաուրինի պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում 6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված հեռանկարային մշակում որոշված չէ
».
ե) 11-15 դիրքերում «2020 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2021 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով
զ) 16, 26, 29 -32 և 41 դիրքերում «2020 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով, «2021 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով
է) 17 և 44 դիրքերում «2020 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով, «2021 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով
ը) 18 դիրքում «2021 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով
թ) 33-35 դիրքերում «2020 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով, «2021 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով
ժ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ դիրք.
« 49 07.100.30 Սննդային շղթայի միկրոկենսաբանություն։ Մանրէաբանական հետազոտության համար փորձանմուշների, ելակետային սուսպենզիաների և տասնապատիկ նոսրացումների նախապատրաստում Մաս 5. Կաթի և կաթնամթերքի պատրաստման հատուկ կանոններ։ ԳՕՍՏ ISO 6887-5-2016 վերանայում՝ ISO 6887-5:2020-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի թիվ 2 աղյուսակ 2024 թվական 2025 թվական Ղազախստանի Հանրապետություն
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: