Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՐԾԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՄԱԾՈՒԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 2023 թվականի թիվ 134 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՐԾԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՄԱԾՈՒԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Հաղորդչային մածուկը, արծաթի փոշու (49 զանգ.%-ից և ավելին), ապակու բովախառնուրդի (բիսմութի օքսիդի հիմքով) և օրգանական կապակցանյութերի հիմքով՝ անմիջական կիրառման համար պատրաստ խառնուրդ է, որը կիրառվում է տրաֆարետային տպագրության եղանակով՝ հետագա բացօթյա ներայրմամբ ավտոմոբիլային ապակիների տաքացման համակարգի պատրաստման ժամանակ ապակու մակերևույթին հոսանահաղորդ շերտի ձևավորման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միութան արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 7115 ապրանքային դիրքում:

2. Հաղորդչային մածուկը, արծաթի փոշու (44 զանգ.%-ից և ավելին), ապակու բովախառնուրդի (բիսմութի օքսիդի հիմքով) և օրգանական կապակցանյութերի հիմքով՝ անմիջական կիրառման համար պատրաստ խառնուրդ է, որը կիրառվում է տրաֆարետային տպագրության մեթոդով՝ հետագա բացօթյա ներայրմամբ՝ մակերևույթին կերամիկայի (օրինակ՝ խեցեղեն կոնդենսատորներ), սիլիցիումի, այդ թվում՝ ֆոսֆորասիլիկատային ապակիով (օրինակ՝ արեգակնային տարրեր) ծածկված, զետեղման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միութան արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի 7115 ապրանքային դիրքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։