ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2023 թվականի թիվ 114 քաղ. Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 013/2011) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկը:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» թիվ 826 որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 114 որոշմամբ
ՑԱՆԿ
միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների
Համարը՝ ը/կ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրը և անվանումը Ծանոթագրություն
1 2 3 4
I. Ավտոմոբիլային բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջներ (տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելված)
1 ծծմբի զանգվածային բաժին ԳՈՍՏ ISO 8754-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
2 ԳՈՍՏ ISO 13032-2014 «Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքներում ծծմբի ցածր կոնցենտրացիաների որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենային ֆլուրեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
3 ԳՈՍՏ ISO 16591-2015 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում. Օքսիդացնող միկրոկուլոնաչափության մեթոդ»
4 ԳՈՍՏ ԻՍՕ 20846-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ուլտրամանուշակագույն ֆլուորեսցենտման մեթոդ»
5 ԳՈՍՏ ISO 20847-2014 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ներքին այրման շարժիչների վառելիքի մեջ. Ռենտգենային ֆլուորեսցենտային սպեկտրաչափում՝ էներգիական դիսպերսման հիման վրա»
6 ԳՈՍՏ ԻՍՕ 20884-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ալիքի երկարությամբ դիսպերսմամբ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդ» (К4 և К5 դասերի համար վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
7 ԳՕՍՏ 32139-2013 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
8 ԳՕՍՏ 32139-2019 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
9 ԳՕՍՏ 32403-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում (լամպային մեթոդ)»
10 ԳՕՍՏ 33194-2014 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով ալիքային դիսպերսմամբ»
11 ԳՕՍՏ 34237-2017 «Նավթամթերք. Ծծմբի ընդհանուր պարունակության որոշում՝ ուլտրամանուշակագույն ֆլուորեսցենտման մեթոդով»
12 ԳՈՍՏ Ռ 53203-2022 «Նավթամթերք. Ծծմբի որոշում՝ ալիքի երկայնքով դիսպերսմամբ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
13 բենզոլի ծավալային բաժին ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2015 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
14 ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2022 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով»
15 ԳՈՍՏ EN 12177-2013 «Հեղուկ նավթամթերք. Բենզին. Բենզոլի պարունակության որոշում՝ գազաքրոմատագրման մեթոդով»
16 ԳՕՍՏ 29040-91 «Բենզին. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
17 ԳՕՍՏ 29040-2018 «Բենզին. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ»
18 ԳՕՍՏ 31871-2012 «Բենզին ավտոմոբիլային և ավիացիոն. Բենզոլի որոշում՝ ինֆրակարմիր սպեկտրադիտման մեթոդով»
19 ԳՕՍՏ 32507-2013 «Բենզին ավտոմոբիլային և հեղուկ ածխաջրածնային խառնուրդներ. Անհատական և խմբային ածխաջրածնային բաղադրության որոշում՝ մազախողովակային գազային քրոմատագրման մեթոդով» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
20 ԳՕՍՏ 34603-2019 «Վառելիք կայծային վառքով շարժիչների համար. Բենզոլի որոշում՝ միջին ինֆրակարմիր ընդգրկույթի սպեկտրադիտման մեթոդով»
21 ԳՕՍՏ Ռ 52714-2018 «Բենզին ավտոմոբիլային. Անհատական և խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ մազախողովակային գազային քրոմատագրման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
22 թթվածնի զանգվածային բաժին ԳՈՍՏ EN 1601-2017 «Հեղուկ նավթամթերք. Բենզին չէթիլացված. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով՝ թթվածնով բոցաիոնացման դետեկտորի (O-FID) օգտագործմամբ»
23 ԳՈՍՏ EN 13132-2012 «Հեղուկ նավթամթերք. Բենզին չէթիլացված. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով՝ փոխարկվող սյունակաթսաների օգտագործմամբ»
(վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
24 ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2015 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
25 ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2022 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով»
26 ԳՕՍՏ 32338-2013 «Բենզին. ՄՏԲԷ, ԷՏԲԷ, ՏԱՄԷ, ԴԻՊԷ, մեթանոլի, էթանոլի և տրետ-բութանոլի որոշում՝ ինֆրակարմիր սպեկտրադիտման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
27 ԳՕՍՏ 32338-2022 «Բենզին. ՄՏԲԷ, ԷՏԲԷ, ՏԱՄԷ, ԴԻՊԷ, մեթանոլի, էթանոլի և տրետ-բութանոլի որոշում՝ ինֆրակարմիր սպեկտրադիտման մեթոդով»
ածխաջրածինների ծավալային բաժին.
28 արոմատիկ ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2015 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
29 օլեֆինային ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2022 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով»
30 ԳՕՍՏ 29040-91 «Բենզին. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
31 ԳՕՍՏ 29040-2018 «Բենզին. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ»
32 ԳՈՍՏ 31872-2012 «Հեղուկ նավթամթերք. Խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ ֆլուորեսցենտային ինդիկատորային ադսորբման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
33 ԳՈՍՏ 31872-2019 «Հեղուկ նավթամթերք. Խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ ֆլուորեսցենտային ինդիկատորային ադսորբման մեթոդով»
34 ԳՕՍՏ 32507-2013 «Բենզին ավտոմոբիլային և հեղուկ ածխաջրածնային խառնուրդներ. Անհատական և խմբային ածխաջրածնային բաղադրության որոշում՝ մազախողովակային գազային քրոմատագրման մեթոդով» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
35 ԳՈՍՏ Ռ 52063-2003 «Հեղուկ նավթամթերք. Խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ ֆլուորեսցենտային ինդիկատորային ադսորբման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
36 ԳՕՍՏ Ռ 52714-2018 «Բենզին ավտոմոբիլային. Անհատական և խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ մազախողովակային գազային քրոմատագրման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
37 օկտանային թիվն ըստ հետազոտական մեթոդի ԳՕՍՏ 8226-2015 «Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
38 ԳՕՍՏ 8226-2022 «Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
39 ԳՕՍՏ 32339-2013 «Նավթամթերք. Շարժիչային վառելիքների դետոնացիոն բնութագրերի որոշում. Հետազոտական մեթոդ»
40 ԳՈՍՏ Ռ 52947-2019 «Նավթամթերք. Շարժիչային վառելիքների դետոնացիոն բնութագրերի որոշում. Հետազոտական մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
41 օկտանային թիվն ըստ շարժիչային մեթոդի ԳՕՍՏ 32340-2013 4333-2021 (ISO 5163:2005) «Նավթամթերք. Շարժիչային և ավիացիոն վառելիքների դետոնացիոն բնութագրերի որոշում. Շարժիչային մեթոդ»
42 ԳՕՍՏ 511-2015 «Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
43 ԳՕՍՏ 511-2022 «Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
44 հագեցած գոլորշիների ճնշում ԳՈՍՏ EN 13016-1-2013 «Հեղուկ նավթամթերք. Մաս 1. Օդ պարունակող հագեցած գոլորշիների ճնշման (ASVP) որոշում և չոր գոլորշիների համարժեք ճնշման (DVPE) հաշվարկ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
45 ԳՈՍՏ EN 13016-1-2022 «Հեղուկ նավթամթերք. Մաս 1. Օդ պարունակող հագեցած գոլորշիների ճնշման (ASVP) որոշում և չոր գոլորշիների համարժեք ճնշման (DVPE) հաշվարկ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
46 ԳՕՍՏ 1756-2000 «Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում»
47 ԳՕՍՏ 28781-90 «Նավթ և նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ՝ ապարատով՝ մեխանիկական դիսպերսմամբ»
48 ԳՕՍՏ 31874-2012 «Անմշակ նավթ և նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում՝ Ռեյդի մեթոդով»
49 ԳՕՍՏ 33117-2014 «Բենզին ավտոմոբիլային. Բենզինի և թթվածին պարունակող հավելումներով բենզինի խառնուրդի հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ (չոր մեթոդ)»
50 ԳՕՍՏ 33157-2014 «Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ (մինի-մեթոդ)»
51 օքսիգենատների ծավալային բաժին ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2015 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
52 ԳՈՍՏ ԻՍՕ 22854-2022 «Հեղուկ նավթամթերք. Ավտոմոբիլային բենզինում և ավտոմոբիլային էթանոլային վառելիքում (Е85) ածխաջրածինների և թթվածին պարունակող միացությունների խմբային պարունակության որոշում՝ բազմաչափ գազային քրոմատագրման մեթոդով»
53 ԳՈՍՏ EN 1601-2017 «Հեղուկ նավթամթերք. Բենզին չէթիլացված. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով՝ թթվածնով բոցաիոնացման դետեկտորի (O-FID) օգտագործմամբ»
54 ԳՈՍՏ EN 13132-2012 «Հեղուկ նավթամթերք. Բենզին չէթիլացված. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով՝ փոխարկվող սյունակաթսաների օգտագործմամբ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
55 ԳՕՍՏ 32338-2013 «Բենզին. ՄՏԲԷ, ԷՏԲԷ, ՏԱՄԷ, ԴԻՊԷ, մեթանոլի, էթանոլի և տրետ-բութանոլի որոշում՝ ինֆրակարմիր սպեկտրադիտման մեթոդով»
56 երկաթի կոնցենտրացիա ԳՕՍՏ 32514-2013 «Բենզին ավտոմոբիլային. Երկաթի որոշման լուսագունաչափական մեթոդ»
57 մանգանի կոնցենտրացիա ԳՕՍՏ 33158-2014 «Բենզին. Մանգանի որոշում՝ ատոմային աբսորբցիոն սպեկտրադիտման մեթոդով»
58 կապարի կոնցենտրացիա ԳՈՍՏ EN 237-2013 «Հեղուկ նավթամթերք. Կապարի փոքր կոնցենտրացիաների որոշում՝ ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափման մեթոդով» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
59 ԳՕՍՏ 28828-90 «Բենզին. Կապարի որոշման մեթոդ»
60 ԳՕՍՏ 32350-2013 «Բենզին. Կապարի որոշում՝ ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափման մեթոդով»
61 ԳՕՍՏ Ռ 54278-2010 «Բենզին ավտոմոբիլային. Կապարի որոշման մեթոդներ՝ ռենտգենային սպեկտրադիտմամբ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
62 մոնոմեթիլ անլինինի ծավալային բաժին ԳՕՍՏ 32515-2013 «Բենզին ավտոմոբիլային. N-մեթիլանիլինի որոշում՝ մազախողովակային գազային քրոմատագրման մեթոդով»
II. Դիզելային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջներ (տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելված)
63 ծծումբի զանգվածային բաժին ԳՈՍՏ ISO 8754-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
64 ԳՈՍՏ ISO 16591-2015 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում. Օքսիդացնող միկրոկուլոնաչափության մեթոդ»
65 ԳՈՍՏ ԻՍՕ 20846-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ուլտրամանուշակագույն ֆլուորեսցենտման մեթոդ»
66 ԳՈՍՏ ISO 20847-2014 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ներքին այրման շարժիչների վառելիքի մեջ. Ռենտգենային ֆլուորեսցենտային սպեկտրաչափում՝ էներգիական դիսպերսման հիման վրա»
67 ԳՈՍՏ ԻՍՕ 20884-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ալիքի երկարությամբ դիսպերսմամբ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդ» (К4 և К5 դասերի համար վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
68 ԳՕՍՏ 32139-2019 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
69 ԳՕՍՏ 32139-2013 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
70 ԳՕՍՏ 32403-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում (լամպային մեթոդ)»
71 ԳՕՍՏ 33194-2014 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով ալիքային դիսպերսմամբ»
72 բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում ԳՕՍՏ ISO 2719-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ Մարտենս-Պենսկու սարքում՝ փակ հալքանոթով (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
73 ԳՕՍՏ ISO 3679-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման արագացված մեթոդ՝ փակ հալքանոթում հավասարակշիռ պայմաններում»
74 ԳՕՍՏ ISO 13736-2009 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշում՝ փակ հալքանոթում Աբելի մեթոդով»
75 ԳՕՍՏ 6356-75 «Նավթամթերք. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ փակ հալքանոթում»
76 ԳՕՍՏ 34238-2017 «Նավթամթերք. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ՝ փոքր չափի փակ հալքանոթում»
77 ՍՏ ՂՀ ASTM D 3828-2013 «Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ՝ փոքր չափի փակ հալքանոթում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
78 Ֆրակցիոն կազմը ԳՈՍՏ ISO 3405-2013 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշում՝ մթնոլորտային ճնշման տակ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
79 ԳՈՍՏ ISO 3405-2022 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշում՝ մթնոլորտային ճնշման տակ»
80 ԳՕՍՏ 2177-99 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ» (մեթոդ Ա՝ վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
81 ԳՕՍՏ 33098-2014 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ՝ մթնոլորտային ճնշման տակ»
82 պոլիցիկլային արոմատիկ ածխաջրածինների զանգվածային բաժին ԳՈՍՏ EN 12916-2017 «Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդ՝ ըստ բեկման ցուցանիշի հայտնաբերման» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
83 ԳՈՍՏ EN 12916-2022 «Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդ՝ ըստ բեկման ցուցանիշի հայտնաբերման (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
84 ԳՕՍՏ Ռ EN 12916-2008 «Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդ՝ դետեկտմամբ՝ ըստ բեկման գործակցի» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
85 Ցետանային թիվ ԳՈՍՏ ISO 5165-2014 «Նավթամթերք. Դիզելային վառելիքի բոցավառելիություն. Ցետանային թվի որոշում՝ շարժիչային մեթոդով»
86 ԳՈՍՏ EN 15195-2014 «Հեղուկ նավթամթերք. Միջին թորվածքային վառելիքներ. Բոցավառման հապաղման և ստացված ցետանային թվի (DCN) որոշման մեթոդ՝ այրմամբ հաստատուն ծավալի խցում»
87 ԳՈՍՏ 3122-67 «Դիզելային վառելիք. Ցետանային թվի որոշման մեթոդ»
88 ԳՈՍՏ 32508-2013 «Դիզելային վառելիք. Ցետանային թվի որոշում»
(վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
89 յուղման ունակություն ԳՕՍՏ ISO 12156-1-2012 «Դիզելային վառելիք. HFRR ապարատով յուղման ունակության որոշում. Մաս 1. Փորձարկման մեթոդ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
90 ԳՕՍՏ ISO 12156-1-2020 «Դիզելային վառելիք. HFRR ապարատով յուղման ունակության որոշում. Մաս 1. Փորձարկման մեթոդ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
91 ՍՏ ՂՀ ASTM D 6079-2010 «Դիզելային վառելիքի յուղման ունակության որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
92 զտելիության սահմանային ջերմաստիճան ԳՕՍՏ EN 116-2013 «Վառելիք դիզելային և վառարանային կենցաղային. Զտելիության սահմանային ջերմաստիճանի որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
93 ԳՕՍՏ EN 116-2017 «Վառելիք դիզելային և վառարանային կենցաղային. Զտելիության սահմանային ջերմաստիճանի որոշում. Բաղնիքում փուլային հովացման մեթոդ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
94 ԳՈՍՏ 22254-92 «Դիզելային վառելիք. Զտելիության սահմանային ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ սառը զտիչով»
95 ճարպաթթուների մեթիլային եթերների պարունակություն (ըստ ծավալի) ԳՈՍՏ EN 14078-2016 «Հեղուկ նավթամթերք. Ճարպաթթուների մեթիլային եթերների (FАМЕ) պարունակության որոշում միջին թորվածքներում՝ ինֆրակարմիր սպեկտրաչափման մեթոդով»
III. Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջներ (տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելված)
96 ծծումբի զանգվածային բաժին ԳՈՍՏ ISO 8754-2013 «Նավթամթերք. Ծծումբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն
ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով»
97 ԳՈՍՏ ISO 16591-2015 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում. Օքսիդացնող միկրոկուլոնաչափության մեթոդ»
98 ԳՕՍՏ 1437-75 «Նավթամթերք. Ծծմբի որոշման արագացված մեթոդ»
99 ԳՕՍՏ 32139-2013 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն
ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
100 ԳՕՍՏ 32139-2019 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
101 ԳՕՍՏ Ռ 51947-2002 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի որոշում էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
102 բռնկման ջերմաստիճան բաց հալքանոթում ԳՕՍՏ 4333-2014 «Նավթամթերք. Բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ բաց հալքանոթում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
103 ԳՕՍՏ 4333-2021 4333-2021 (ISO 2592:2017) «Նավթամթերք. Բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշման մեթոդներ բաց հալքանոթում» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
104 ԳՕՍՏ 34640-2020 «Նավթամթերք. Բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշում բաց հալքանոթով սարքում՝ Կլիվլենդի մեթոդով»
105 ՍՏԲ SO 2592-2010 «Նավթամթերք. Բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշում բաց հալքանոթով սարքում՝ Կլիվլենդի մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
106 ՍՏԲ 1651 -2006 «Նավթամթերք. Բռնկման և բոցավառման ջերմաստիճանների որոշում բաց հալքանոթով սարքում՝ Կլիվլենդի մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
107 բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում ԳՕՍՏ ISO 2719-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ Մարտենս-Պենսկու սարքում՝ փակ հալքանոթով (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
108 ԳՕՍՏ 6356-75 «Նավթամթերք. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ փակ հալքանոթում»
109 ԳՕՍՏ 33192-2014 «Նավթամթերք և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ Թագի սարքով փակ հալքանոթով»
110 մինչև 350 °С ջերմաստիճան լիաշոգիացող թորամասի ելքը ԳՈՍՏ 33359-2015 «Վառելիք մնացորդային. Ուղղաթորման որոշում. Թորման կորի որոշում 0,133 կՊա (1 մմ ս.ս.) ճնշման դեպքում» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
111 ՍՏ ՂՀ ASTM D 1160-2010 «Ծանր և մնացորդային նավթամթերքի չափային կազմի որոշում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
112 ՍՏԲ 1559-2005 «Նավթամթերք. Չափային կազմի որոշման մեթոդ՝ նվազեցված ճնշման տակ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
113 ծծմբաջրածնի պարունակություն ԳՈՍՏ 32505-2013 «Վառելիք նավթային, հեղուկ. Ծծմբաջրածնի որոշում» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
114 ԳՈՍՏ 33198-2014 «Վառելիք նավթային, հեղուկ. Ծծմբաջրածնի պարունակության որոշում. Հեղուկաֆազ լուծամզման էքսպրես մեթոդներ»
IV. Ռեակտիվ շարժիչների վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջներ (տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելված)
115 կինեմատիկ մածուցիկություն՝ մինուս 40 °С ջերմաստիճանի դեպքում ԳՕՍՏ 33-2016 «Նավթ և նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ և դինամիկ մածուցիկության որոշում» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
116 ԳՕՍՏ 31391-2009 «Նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ մածուցիկության որոշման մեթոդ և դինամիկ մածուցիկության հաշվարկ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
117 ԳՕՍՏ 31391-2020 «Նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ մածուցիկության որոշման մեթոդ և դինամիկ մածուցիկության հաշվարկ»
118 կինեմատիկ մածուցիկություն՝ մինուս 20 °С ջերմաստիճանի դեպքում ԳՕՍՏ 33-2016 «Նավթ և նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ և դինամիկ մածուցիկության որոշում» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
119 ԳՕՍՏ 31391-2009 «Նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ մածուցիկության որոշման մեթոդ և դինամիկ մածուցիկության հաշվարկ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
120 ԳՕՍՏ 31391-2020 «Նավթամթերք. Թափանցիկ և ոչ թափանցիկ հեղուկներ. Կինեմատիկ մածուցիկության որոշման մեթոդ և դինամիկ մածուցիկության հաշվարկ»
121 բյուրեղացման սկզբի ջերմաստիճան ԳՕՍՏ 5066-91 (ԻՍՕ 3013-74) «Վառելիք շարժիչային. Պղտորման, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման ջերմաստիճանի որոշման մեթոդներ» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
122 ԳՈՍՏ 5066-2018 «Վառելիք շարժիչային. Պղտորման, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման ջերմաստիճանի որոշման մեթոդներ (Բ մեթոդը կիրառվում է վիճելի իրավիճակների առաջացման դեպքում)
123 ԳՈՍՏ 32402-2013 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում՝ ավտոմատ լազերային մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
124 ԳՈՍՏ 32402-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում՝ ավտոմատ լազերային մեթոդով»
125 ԳՈՍՏ 33195-2014 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
126 ԳՈՍՏ 33195-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում»
127 ԳՈՍՏ 33197-2014 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում՝ ֆազային անցման ավտոմատ մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
128 ԳՈՍՏ 33197-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում՝ ֆազային անցման ավտոմատ մեթոդով»
129 ՍՏ ՂՀ ASTM D 7154-2011 «Ավիացիոն վառելիքի սառչելու ջերմաստիճանի որոշման մեթոդ (ավտոմատ մանրաթելաօպտիկական մեթոդ)» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
130 սառչելու ջերմաստիճան ԳՕՍՏ 5066-91 (ԻՍՕ 3013-74) «Վառելիք շարժիչային. Պղտորման, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման ջերմաստիճանի որոշման մեթոդներ» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
131 ԳՈՍՏ 5066-2018 «Վառելիք շարժիչային. Պղտորման, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման ջերմաստիճանի որոշման մեթոդներ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
132 ԳՈՍՏ 33195-2014 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում» Կիրառվում է մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը
133 ԳՈՍՏ 33195-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում»
134 ԳՈՍՏ 32402-2013 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում՝ ավտոմատ լազերային մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի ապրիլի 1-ը
135 ԳՈՍՏ 32402-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում՝ ավտոմատ լազերային մեթոդով»
136 ԳՕՍՏ Ռ 52332-2022 «Վառելիք ավիացիոն. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում՝ ֆազային անցման ավտոմատ մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
137 ՍՏ ՂՀ ASTM D 7154-2011 «Ավիացիոն վառելիքի սառչելու ջերմաստիճանի որոշման մեթոդ (ավտոմատ մանրաթելաօպտիկական մեթոդ)» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
138 ՍՏ ՂՀ 2418-2013 «Ավիացիոն վառելիքներում սառչելու ջերմաստիճանի որոշում (ֆազային անցման ավտոմատ մեթոդ)» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
139 ՍՏ ՂՀ 2415-2013 «Ավիացիոն վառելիքների ջերմաստիճանի որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
140 մեխանիկական խառնուկների և ջրի պարունակություն ԳՈՍՏ EN 12662-2016 «Հեղուկ նավթամթերք. Միջին թորվածքներում, դիզելային վառելիքում և ճարպաթթուների մեթիլային եթերներում մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ»
141 ԳՕՍՏ 10227-86 «Վառելիք ռեակտիվ շարժիչների համար. Տեխնիկական պայմաններ» (4.5 կետ)
142 ԳՕՍՏ 10227-2013 «Վառելիք ռեակտիվ շարժիչների համար. Տեխնիկական պայմաններ» (7.3 կետ)
143 ԳՈՍՏ 33196-2014 «Վառելիք թորվածքային. Ազատ ջրի և մեխանիկական խառնուկների որոշում՝ դիտողական մեթոդով»
144 ՍՏ ՂՀ EN 12662-2011 «Նավթամթերք հեղուկ. Միջին թորվածքներում մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
145 Ֆրակցիոն կազմը ԳՈՍՏ ISO 3405-2013 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշում՝ մթնոլորտային ճնշման տակ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
146 ԳՈՍՏ ISO 3405-2022 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշում՝ մթնոլորտային ճնշման տակ»
147 ԳՕՍՏ 2177-99 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ» (մեթոդ Ա՝ վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
148 ԳՕՍՏ 33098-2014 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ՝ մթնոլորտային ճնշման տակ»
149 չծխահարող բոցի բարձրություն ԳՕՍՏ 4338-91 «Վառելիք՝ ավիացիոն գազատուրբինային շարժիչների համար. Չծխահարող բոցի առավելագույն բարձրության որոշում»
150 ԳՕՍՏ 33193-2014 «Ավիացիոն վառելիքներ՝ գազատուրբինային շարժիչների համար և կերոսին. Չծխահարող բոցի առավելագույն բարձրության որոշում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
151 ԳՕՍՏ 33193-2020 «Ավիացիոն վառելիքներ՝ գազատուրբինային շարժիչների համար և կերոսին. Չծխահարող բոցի առավելագույն բարձրության որոշում»
152 ՍՏ ՂՀ ASTM D 1322-2013 «Կերոսինի և ավիացիոն տուրբինային վառելիքի չծխահարող բոցի բարձրության որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
153 բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում ԳՕՍՏ ISO 2719-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ՝ Մարտենս-Պենսկու սարքում փակ հալքանոթով»
154 ԳՕՍՏ ISO 13736-2009 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշում՝ փակ հալքանոթում Աբելի մեթոդով»
155 ԳՕՍՏ ISO 3679-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման արագացված մեթոդ՝ փակ հալքանոթում հավասարակշիռ պայմաններում»
156 ԳՕՍՏ 6356-75 «Նավթամթերք. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ փակ հալքանոթում»
157 ԳՕՍՏ 33192-2014 «Նավթամթերք և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ Թագի սարքով փակ հալքանոթով»
158 ԳՕՍՏ 34238-2017 «Նավթամթերք. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ՝ փոքր չափի փակ հալքանոթում»
159 ՍՏ ՂՀ ASTM D 3828-2013 «Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ՝ փոքր չափի փակ հալքանոթում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
160 ՍՏ ՂՀ 2424-2013 «Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ՝ Թագի փակ հալքանոթում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
161 արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) բաժին ԳՈՍՏ EN 12916-2017 «Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդ՝ հայտնաբերմամբ՝ ըստ բեկման ցուցանիշի (մեթոդ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային բաժինը որոշելիս վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
162 ԳՈՍՏ EN 12916-2022 «Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդ՝ հայտնաբերմամբ՝ ըստ բեկման ցուցանիշի (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
163 ԳՕՍՏ 6994-74 «Նավթամթերք բաց գույնի. Արոմատիկ ածխաջրածինների որոշման մեթոդ»
164 ԳՈՍՏ 31872-2012 «Հեղուկ նավթամթերք. Խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ ֆլուորեսցենտային ինդիկատորային ադսորբման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
165 ԳՈՍՏ 31872-2019 «Հեղուկ նավթամթերք. Խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ ֆլուորեսցենտային ինդիկատորային ադսորբման մեթոդով» (արոմատիկ ածխաջրածինների զանգվածային բաժինը որոշելիս վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
166 ԳՕՍՏ 33912-2016 «Վառելիք ավիացիոն և նավթային թորվածքներ. Արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդով բեկումաչափական դետեկտորով»
167 ԳՕՍՏ Ռ EN 12916-2008 «Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկ քրոմատագրման մեթոդ՝ դետեկտմամբ՝ ըստ բեկման գործակցի» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
168 ԳՈՍՏ Ռ 52063-2003 «Հեղուկ նավթամթերք. Խմբային ածխաջրածնային կազմի որոշում՝ ֆլուորեսցենտային ինդիկատորային ադսորբման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
169 փաստացի խեժերի կոնցենտրացիա ԳՕՍՏ 1567-97 (ԻՍՕ 6246-95) «Նավթամթերք. Բենզին ավտոմոբիլային և վառելիք ավիացիոն. Խեժերի որոշման մեթոդ՝ շիթով շոգիացմամբ (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
170 ԳՈՍՏ 8489-85 «Վառելիք շարժիչային. Փաստացի խեժերի որոշման մեթոդ»
171 ԳՕՍՏ 32404-2013 «Նավթամթերք. Փաստացի խեժերի կոնցենտրացիայի որոշման մեթոդ՝ շիթով շոգիացմամբ»
172 ընդհանուր ծծմբի զանգվածային բաժին ԳՈՍՏ ISO 8754-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով»
173 ԳՈՍՏ ISO 14596-2016 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ալիքի երկայնքով դիսպերսմամբ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
174 ԳՈՍՏ ISO 16591-2015 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում. Օքսիդացնող միկրոկուլոնաչափության մեթոդ»
175 ԳՈՍՏ ԻՍՕ 20846-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ուլտրամանուշակագույն ֆլուորեսցենտման մեթոդ»
176 ԳՈՍՏ ԻՍՕ 20884-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդ՝ ալիքի երկայնքով դիսպերսմամբ»
177 ԳՕՍՏ 32139-2013 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
178 ԳՕՍՏ 32139-2019 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
179 ԳՕՍՏ 32403-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում (լամպային մեթոդ)»
180 ԳՕՍՏ 33194-2014 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով ալիքային դիսպերսմամբ»
181 ԳՈՍՏ Ռ 51859-2002 «Նավթամթերք. Ծծմբի որոշում՝ լամպային մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
182 ԳՕՍՏ Ռ 51947-2002 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
183 ՍՏ ՂՀ 2412-2013 «Ծծմբի որոշում՝ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով ալիքի երկայնքով դիսպերսմամբ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
184 ՍՏԲ ԻՍՕ 14596-2002 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ռենտգենային ֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
185 մերկապտանային ծծումբի զանգվածային բաժին ԳՕՍՏ 17323-71 «Վառելիք շարժիչների համար. Մերկապտանային և ծծմբաջրածնային ծծմբի որոշման մեթոդ՝ պոտենցաչափական տիտրմամբ»
186 ԳՈՍՏ 32462-2013 «Հեղուկ նավթամթերք. Մերկապտանային ծծմբի որոշման պոտենցաչափական մեթոդ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ) Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
187 ԳՈՍՏ 32462-2020 «Հեղուկ նավթամթերք. Մերկապտանային ծծմբի որոշման պոտենցաչափական մեթոդ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում 2030 թվականի հունվարի 1-ից կիրառվող մեթոդ)
188 ՍՏ ՂՀ ASTM D 3227-2011 «Բենզինում, կերոսինում, ավիացիոն տուրբինային և թորվածքային վառելիքներում մերկապտանային (թիոլային) ծծմբի որոշման պոտենցաչափական մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
189 ՍՏ ՂՀ 1751-2008 «Արդյունաբերություն՝ նավթային և գազային. Նավթամթերքում մերկապտանային ծծմբի հետազոտման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
190 ջերմային օքսիդացման նկատմամբ կայունություն՝ ստուգիչ ջերմաստիճանի դեպքում ԳՈՍՏ 33848-2016 «Վառելիք ավիացիոն գազատուրբինային. Ջերմային օքսիդացման նկատմամբ կայունության որոշման մեթոդ»
191 ԳՈՍՏ Ռ 52954-2013 «Նավթամթերք. Գազային տուրբինների վառելիքների ջերմային օքսիդացման նկատմամբ կայունության որոշում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
192 զտիչի վրա ճնշման անկում ԳՈՍՏ 33848-2016 «Վառելիք ավիացիոն գազատուրբինային. Ջերմային օքսիդացման նկատմամբ կայունության որոշման մեթոդ»
193 ԳՈՍՏ Ռ 52954-2013 «Նավթամթերք. Գազային տուրբինների վառելիքների ջերմային օքսիդացման նկատմամբ կայունության որոշում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
194 Խողովակի վրա նստվածքների գույնը (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում) ԳՈՍՏ 33848-2016 «Վառելիք ավիացիոն գազատուրբինային. Ջերմային օքսիդացման նկատմամբ կայունության որոշման մեթոդ»
195 ԳՈՍՏ Ռ 52954-2013 «Նավթամթերք. Գազային տուրբինների վառելիքների ջերմային օքսիդացման նկատմամբ կայունության որոշում» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
196 տեսակարար էլեկտրահաղորդականություն ԳՈՍՏ ISO 6297-2015 «Նավթամթերք. Վառելիք ավիացիոն և թորվածքային. Տեսակարար էլեկտրահաղորդականության որոշում»
197 ԳՕՍՏ 25950-83 «Վառելիք ռեակտիվ շարժիչների համար անտիստատիկ հավելանյութով. Տեսակարար էլեկտրահաղորդականության որոշման մեթոդ»
198 ԳՈՍՏ 33461-2015 «Վառելիք ավիացիոն և թորվածքային. Էլեկտրահաղորդականության որոշման մեթոդներ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
199 ԳՈՍՏ 33461-2022 «Վառելիք ավիացիոն և թորվածքային. Էլեկտրահաղորդականության որոշման մեթոդներ»
200 ՍՏ ՂՀ 2416-2013 «Ավիացիոն և թորվածքային վառելիքների տեսակարար էլեկտրահաղորդականության որոշման մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
V. Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջներ (տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելված)
201 օկտանային թիվը (ըստ շարժիչային մեթոդի) ԳՕՍՏ 32340-2013 4333-2021 (ISO 5163:2005) «Նավթամթերք. Շարժիչային և ավիացիոն վառելիքների դետոնացիոն բնութագրերի որոշում. Շարժիչային մեթոդ» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
202 ԳՕՍՏ 511-2015 «Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ»
203 ԳՈՍՏ Ռ 52946-2019 «Նավթամթերք. Շարժիչային և ավիացիոն վառելիքների դետոնացիոն բնութագրերի որոշում. Շարժիչային մեթոդ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
204 տեսակայնություն (հարուստ խառնուրդ) ԳՈՍՏ 3338-2015 «Վառելիք ավիացիոն. Հարուստ խառնուրդի վրա տեսակայնության որոշման մեթոդ»
205 բյուրեղացման սկզբի ջերմաստիճան ԳՕՍՏ 5066-91 (ԻՍՕ 3013-74) «Վառելիք շարժիչային. Պղտորման, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման ջերմաստիճանի որոշման մեթոդներ» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
206 ԳՈՍՏ 5066-2018 «Վառելիք շարժիչային. Պղտորման, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման ջերմաստիճանի որոշման մեթոդներ (Բ մեթոդը կիրառվում է վիճելի իրավիճակների առաջացման դեպքում)
207 ԳՈՍՏ 33195-2014 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում» Կիրառվում է մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը
208 ԳՈՍՏ 33195-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում»
209 ԳՈՍՏ 33197-2014 «Վառելիք շարժիչային. Բյուրեղացման ջերմաստիճանի որոշում՝ ֆազային անցման ավտոմատ մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
210 ԳՈՍՏ 33197-2022 «Վառելիք շարժիչային. Սառչելու ջերմաստիճանի որոշում՝ ֆազային անցման ավտոմատ մեթոդով»
211 մեխանիկական խառնուկների և ջրի պարունակություն ԳՈՍՏ 1012-2013 «Վառելիք ավիացիոն. Տեխնիկական պայմաններ» (9.5 կետ)
212 գույնը ԳՈՍՏ 1012-2013 «Վառելիք ավիացիոն. Տեխնիկական պայմաններ» (9.5 կետ)
213 ԳՕՍՏ 33092-2014 «Նավթամթերք. Գույնի որոշում՝ ավտոմատ եռագույն սպեկտրալուսաչափով»
214 հագեցած գոլորշիների ճնշում ԳՈՍՏ EN 13016-1-2013 «Հեղուկ նավթամթերք. Մաս 1. Օդ պարունակող հագեցած գոլորշիների ճնշման (ASVP) որոշում և չոր գոլորշիների համարժեք ճնշման (DVPE) հաշվարկ Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
215 ԳՈՍՏ EN 13016-1-2022 «Հեղուկ նավթամթերք. Մաս 1. Օդ պարունակող հագեցած գոլորշիների ճնշման որոշում և չոր գոլորշիների համարժեք ճնշման հաշվարկ»
216 ԳՕՍՏ 1756-2000 «Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում»
217 ԳՕՍՏ 31874-2012 «Անմշակ նավթ և նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում՝ Ռեյդի մեթոդով»
218 ԳՕՍՏ 33157-2014 «Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ (մինի-մեթոդ)»
219 Ֆրակցիոն կազմը ԳՈՍՏ ISO 3405-2013 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշում՝ մթնոլորտային ճնշման տակ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
220 ԳՈՍՏ ISO 3405-2022 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշում՝ մթնոլորտային ճնշման տակ»
221 ԳՕՍՏ 2177-99 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ» (մեթոդ Ա՝ վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
222 ԳՕՍՏ 33098-2014 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ՝ մթնոլորտային ճնշման տակ»
223 ՍՏԲ 1934-2015 «Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ՝ մթնոլորտային ճնշման տակ» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
224 փաստացի խեժերի պարունակություն ԳՕՍՏ 1567-97 (ԻՍՕ 6246-95) «Նավթամթերք. Բենզին ավտոմոբիլային և վառելիք ավիացիոն. Խեժերի որոշման մեթոդ՝ շիթով շոգիացմամբ»
225 ԳՕՍՏ 32404-2013 «Նավթամթերք. Փաստացի խեժերի կոնցենտրացիայի որոշման մեթոդ՝ շիթով շոգիացմամբ»
226 ընդհանուր ծծումբի զանգվածային բաժին ԳՈՍՏ ISO 8754-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
227 ԳՈՍՏ ISO 16591-2015 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում. Օքսիդացնող միկրոկուլոնաչափության մեթոդ»
228 ԳՈՍՏ ԻՍՕ 20846-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ուլտրամանուշակագույն ֆլուորեսցենտման մեթոդ»
229 ԳՈՍՏ ԻՍՕ 20884-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդ՝ ալիքի երկայնքով դիսպերսմամբ»
230 ԳՕՍՏ 19121-73 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշման մեթոդ՝ լամպի մեջ այրմամբ»
231 ԳՕՍՏ 32403-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում (լամպային մեթոդ)»
232 ԳՕՍՏ 32139-2013 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն
ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափական մեթոդով» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
233 ԳՕՍՏ 32139-2019 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
234 ԳՕՍՏ 33194-2014 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով ալիքային դիսպերսմամբ»
235 ԳՈՍՏ Ռ 51859-2002 «Նավթամթերք. Ծծմբի որոշում լամպային մեթոդով» Կիրառվում է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը
VI Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջներ (տեխնիկական կանոնակարգի թիվ 7 հավելված)
236 ծծմբի զանգվածային բաժին ԳՈՍՏ ISO 8754-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով»
237 ԳՈՍՏ ISO 16591-2015 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում. Օքսիդացնող միկրոկուլոնաչափության մեթոդ»
238 ԳՈՍՏ ԻՍՕ 20846-2016 «Հեղուկ նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում ավտոմոբիլային վառելիքում. Ուլտրամանուշակագույն ֆլուորեսցենտման մեթոդ»
239 ԳՕՍՏ 1437-75 «Նավթամթերք. Ծծմբի որոշման արագացված մեթոդ»
240 ԳՕՍՏ 3877-88 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշման մեթոդ՝ կալորիաչափական ռումբի մեջ այրմամբ»
241 ԳՕՍՏ 19121-73 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշման մեթոդ՝ լամպի մեջ այրմամբ»
242 ԳՕՍՏ 32139-2013 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով» Կիրառվում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը
243 ԳՕՍՏ 32139-2019 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ էներգադիսպերսիոն ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
244 ԳՕՍՏ 32403-2013 «Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում (լամպային մեթոդ)»
245 ԳՕՍՏ 33194-2014 «Նավթ և նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում՝ ռենտգենաֆլուորեսցենտային սպեկտրաչափման մեթոդով՝ ալիքային դիսպերսմամբ»
246 բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում ԳՕՍՏ ISO 2719-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդներ Մարտենս-Պենսկու սարքում՝ փակ հալքանոթով (վիճելի իրավիճակների առաջացման դեպքում կիրառվող մեթոդ)
247 ԳՕՍՏ ISO 3679-2017 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշման արագացված մեթոդ՝ փակ հալքանոթում հավասարակշիռ պայմաններում»
248 ԳՕՍՏ ISO 13736-2009 «Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշում՝ փակ հալքանոթում Աբելի մեթոդով»
250 ԳՕՍՏ 6356-75 «Նավթամթերք. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ՝ փակ հալքանոթում»
VII. Նմուշառում
251 ԳՈՍՏ ԻՍՕ 3170-2022 «Հեղուկ նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ»
252 ԳՕՍՏ 2517-2012 «Նավթ և նավթամթերք. Նմուշառման մեթոդներ»
253 ԳՕՍՏ 31873-2012 «Նավթ և նավթամթերք. Ձեռքով նմուշառման մեթոդներ»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: