Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2023 թվականի թիվ 112 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգի 38-րդ կետը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«13-23 սյունակներում նշման ենթակա մեծությունների կազմից մեծության վերահաշվարկի մասին տեղեկություններ չեն նշվում, եթե առևտրային և այլ փաստաթղթերում չի պահանջվում արտարժույթով նշված տվյալ մեծության վերահաշվարկն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, քանի որ համապատասխան վճարն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրն այդ անդամ պետության արժույթով ներկայացնելը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։