Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար պատասխանատվության միջոցները կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն Միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցները ներդաշնակեցնելու համար: Միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և (կամ) այլ պատասխանատվության միջոցները ներդաշնակեցնելու ցանկը և դրանք իրականացնելու ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ամփոփիչ այցելությունների անցկացման արդյունքները:

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է սույն համաձայնագրի թիվ 3 հավելվածի հիմնական պահանջներին համապատասխան։

3. Անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով իրականացվում են առաջնային ամփոփիչ այցելություններ։

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում առկա պետական հսկողության (վերահսկողության) մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ուղղիչ գործողությունների իրականացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման նպատակով կազմակերպվում են պարբերական ամփոփիչ այցելություններ:

Առաջնային ամփոփիչ այցելություններն անցկացվում են ամփոփիչ այցելությունների անցկացման ժամանակացույցին համապատասխան, որը ձևավորվում է անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ։ Առաջնային ամփոփիչ այցելություններն անցկացվում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում: Պարբերական ամփոփիչ այցելություններն իրականացվում են առնվազն 5 տարին մեկ անգամ:

Ամփոփիչ այցելություններն իրականացվում են ամփոփիչ խմբի կողմից, որի կազմում ընդգրկվում են անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) ներկայացուցիչները, ներառյալ՝ նշված մարմինների (կազմակերպությունների) ղեկավարների տեղակալները, և Հանձնաժողովի ներկայացուցիչները։

Առաջնային (կրկնակի) ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա կազմվում է համապատասխան եզրակացություն:

Պարբերական ամփոփիչ այցելության արդյունքների հիման վրա կազմվում է հանձնարարական:

Անդամ պետություններից մեկի կողմից առաջնային ամփոփիչ այցելության արդյունքների վերաբերյալ բացասական եզրակացություն ստանալու դեպքում կրկնակի այցելությունն իրականացվում է վերջին ամփոփիչ այցելությունն ավարտելու օրվանից ոչ ուշ, քան 1 ամիս հետո, որը նախատեսված է ամփոփիչ այցելությունների անցկացման ժամանակացույցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։