Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրականացվում է մանրածախ առուվաճառքի պայմանագրով՝ յուրաքանչյուր քարի կամ միասնական փաթեթվածքում զետեղված 2 և ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի համար հավաստագրի (վկայագրի) առկայության դեպքում:

2. Հավաստագիրը (վկայագիրը) տրամադրվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված մարմնի (կազմակերպության) կողմից:

3. Երեսակված թանկարժեք քարերի հավաստագրումը (վկայագրումը) իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից չմշակված (բնական) տեսքով, զտարկման ոչ ենթակա բնակտորների, ինչպես նաև չմշակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) չի թույլատրվում:

5. Զտարկման ոչ ենթակա բնակտորները կարող են օգտագործվել որպես ոսկերչական և այլ իրերի ներդիրներ (մակադրակներ, կախազարդեր):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։