Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 22-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Իուղղ. N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի ուղղ. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 881-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը և 4-րդ կետի 4-րդ ենթակետը.

2) որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ընտրությանը մասնակցելու դիմումի նմուշից հանել «երկու երաշխավորագիր.» բառերը.

3) որոշման N 3 հավելվածով հաստատված ինքնակենսագրության նմուշի հայերեն տեքստի «I.Անձնական տվյալները» բաժնում «Քաղաքացիություն(ներ)ը» բառը փոխարինել «Քաղաքացիությունը» բառով, անգլերեն տեքստի «I.Personal details» բաժնում «Nationality/ies» բառը՝ «Nationality» բառով, ֆրանսերեն տեքստի «I.Etat civil» բաժնում «Nationalite՛(s)» բառը՝ «Nationalite՛» բառով.

4) որոշման NN 4 և 6 հավելվածներով հաստատված հայտարարությունների նմուշներում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով.

5) որոշման N 5 հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև հանել «դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական որևէ արատ կամ որևէ հիվանդություն չունեմ» բառերը.

6) որոշման N 7 հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև «ստանալ» բառից հետո լրացնել «իմ մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։