Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 դեկտեմբերի 1985 թվականի) 48, 48.1 և 154-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 դեկտեմբերի 1985 թվականի) 48, 48.1 և 154-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 48. Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը

Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։