103.0050.24.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
24.03.99
ք. Երևան N 50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. մարտի 17-ի N 7 որոշումը.
Հրամայում եմ.
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`
2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար Հ. Գևորգյան
Հաստատված է`
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. մարտի 24-ի N 50 հրամանով Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
31 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ հարկային տեսչություն
31 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարություն
31 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
31 մարտի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
31 մարտի 1999 թ.
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ԵՎ առԵՎտրի նախարարության 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկի 2, 5 ԵՎ 9 տողերը շարադրել հետԵՎյալ բովանդակությամբ`
հ/հ ՀԴՄ-ի մոդելների
անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթամթերքի
վաճառք Հյուրանոցներ
և հանրային
սննդի
ձեռնարկու-
թյուններ
1 2 3 4 5 6 7
2 ÝÊÐ 2102 Ô Ô Ինքնավար + + Բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
5 ÝÊÐ 3102 ÔÔ Ինքնավար + + Բացի երկաթուղային տրանսպորտից
9 ÌÈÍÈÊÀ 1102 ÔÔ Ինքնավար + + Բացի տրանսպորտից,
կապից և փոստից
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 մայիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 103990080