ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2024 թվականի N 56-Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի «զ» պարբերության և 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցումն ապահովելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարման գոտու սահմաններում ներառված օտարվող հատվածների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագրի իրագործումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը.
2) ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առևտրի շրջանառությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կավելանան աշխատատեղեր, կզարգանա ենթատարածաշրջանային տրանսպորտային ցանցը.
3) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ այդ տարածքներն անհրաժեշտ են Լանջիկ-Գյումրի հատվածի վերակառուցման և դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովելու համար։
2. Հաստատել հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.
2) օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2024 թվականի հուլիսի 31-ն է.
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2.1-ին կետով հաստատված N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.
5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշման պահանջներին համապատասխան։
4. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունվարի 11-ի N 56-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN
ը/կ Մարզ Համայնք Բնակավայր Կադաստրային ծածկագիր
1 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0014
2 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0013
3 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0010
4 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0012
5 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0008
6 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0004
7 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0007
8 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0102-0002
9 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0104-0012
10 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0104-0001
11 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0104-0011
12 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0500-0001
13 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0103-0003
14 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0103-0002
15 Շիրակ Անի Լանջիկ 08-044-0103-0001
16 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0124-0002
17 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0124-0005
18 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0124-0011
19 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0124-0008
20 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0612-0001
21 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0122-0001
22 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0125-0001
23 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0127-0001
24 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0572-0001
25 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0125-0012
26 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0125-0030
27 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0125-0028
28 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0125-0025
29 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0046-0015
30 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0611-0001
31 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0089
32 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0047
33 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0091
34 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0093
35 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0048
36 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0080
37 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0001
38 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0120-0003
39 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0606-0001
40 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0036
41 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0022
42 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0021
43 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0032
44 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0030
45 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0028
46 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0119-0001
47 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0563-0001
48 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0118-0001
49 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0118-0011
50 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0010
51 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0594-0001
52 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0108-0015
53 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0012
54 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0020
55 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0016
56 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0021
57 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0002
58 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0109-0014
59 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0601-0001
60 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0104-0017
61 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0503-0001
62 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0502-0001
63 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0061
64 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0063
65 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0037
66 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0065
67 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0035
68 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0058
69 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0040
70 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0057
71 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0102-0042
72 Շիրակ Անի Ձորակապ 08-073-0500-0001
73 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0028-0003
74 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0126-0001
75 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0663-0001
76 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0020-0001
77 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0821-0001
78 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0030-0001
79 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0688-0001
80 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0029-0019
81 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0012-0001
82 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0656-0001
83 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0020-0149
84 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0020-0173
85 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0126-0027
86 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0126-0055
87 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0126-0052
88 Շիրակ Անի Մարալիկ 08-003-0124-0084
89 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0121-0001
90 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0120-0001
91 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0921-0001
92 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0116-0065
93 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0116-0130
94 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0047
95 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0001
96 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0104
97 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0103
98 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0106
99 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0024
100 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0019
101 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0018
102 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0017
103 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0107
104 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0922-0004
105 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0094
106 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0015
107 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0088
108 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0096
109 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0923-0002
110 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0109
111 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0089
112 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0112
113 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0099
114 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0110-0087
115 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0109-0001
116 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0109-0017
117 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0109-0026
118 Շիրակ Արթիկ Հայրենյաց 08-062-0109-0028
119 Շիրակ Արթիկ Լուսակերտ 08-048-0111-0102
120 Շիրակ Արթիկ Լուսակերտ 08-048-0105-0001
121 Շիրակ Արթիկ Լուսակերտ 08-048-0105-0047
122 Շիրակ Արթիկ Լուսակերտ 08-048-0943-0001
123 Շիրակ Արթիկ Լուսակերտ 08-048-0101-0001
124 Շիրակ Արթիկ Լուսակերտ 08-048-0115-0002
125 Շիրակ Արթիկ Հոռոմ 08-067-0142-0028
126 Շիրակ Արթիկ Հոռոմ 08-067-0142-0109
127 Շիրակ Արթիկ Հոռոմ 08-067-0142-0106
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
12.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունվարի 11-ի N 56-Ն որոշման
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: