ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
14.06.2000 թ. N 201 ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 2000 թ. մայիսի 12-ի N 11 որոշումը
Հրամայում եմ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյան)`
2.1. Ցանկի լրացումները ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Կ. Ճշմարիտյան
Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
2000 թ. հունիսի 14-ի
N 201 հրամանով
Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
04 հուլիսի 2000 թ. Համաձայնեցված է՝
ՀՀ պետական
եկամուտների
նախարարություն
10 հուլիսի 2000 թ. Համաձայնեցված է՝
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարություն
24 հուլիսի 2000 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
14 հուլիսի 2000 թ. • Համաձայնեցված է՝
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
11 հուլիսի 2000 թ.
Ց Ա Ն Կ
ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 46 եվ 47 տողերով, հետեվյալ բովանդակությամբ`
հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասար-
կումներ Նավթամթերքի վաճառք Հյուրանոցներ և
հանրային սննդի ձեռնարկություններ
46 МИНИКА 1103 Ф ինքնավար + + + +
47 ЭЛИТ микро ինքնավար + + + +
Ցանկի 5, 8 եվ 9 տողերը շարադրել հետեվյալ խմբագրությամբ`
հ/հ ՀԴՄ-ի մոդելների անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասարկումներ Նավթա-
մթերքի վաճառք Հյուրանոցներ և հանրային սննդի ձեռնարկություններ
5 ЭКР 3102 Ф ինքնավար + + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
8 МИНИКА 1101 Ф ինքնավար + + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
9 МИНИКА 1102 Ф ինքնավար + + բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10300075