Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-06-24-ից մինչև 2002-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

18 ապրիլի 2001 թ.

ք. Երևան N 105

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի մասին» N 895 որոշման 4-րդ կետի

հրամայում եմ`

1. Հաստատել ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու հետ կապված ծախսերի դիմաց գանձվող վճարի չափի որոշման կարգը (կցվում է):

2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյանին)`

2.1. Հաստատված վճարի չափի որոշման կարգը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2.2. Ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու հետ կապված ծախսերի դիմաց գանձվող վճարի չափի որոշման համաձայնեցված կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Կարգի գործողության ժամկետը սահմանել մինչև 2002 թ. հունվարի 1-ը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի վրա:

Կ. Ճշմարիտյան

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության և

առևտրի նախարարության

18 ապրիլի 2001 թ.

N 105 հրամանով Համաձայնեցված է`

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարություն

ապրիլի 16-ի 2001 թ.

N 6/2-3-166 գրությամբ

Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ

Ապրանքների ծագման երկրի հավաստագիր տալու համար հայտարարատուից գանձվող վճարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

ԾՀՎՉ=ՀՁ+Ծածկ.քան. x 1000+ՓԺքան.x 2000

որտեղ.

ԾՀՎՉ - ծագման հավաստագիր տալու համար գանձվող վճարի չափն է.

ՀՁ - հավաստագրի ձևակերպման համար վճարի չափն է, որը սահմանվում է 15000 դրամ

Ծածկ. քան. x 1000 - ապրանքների ծածկագրերի քանակն է` բազմապատկած մեկ ծածկագրի որոշման համար սահմանված վճարի չափով` 1000 դրամ

ՓԺ. քան. x 2000 - փորձաքննության ժամերի քանակն է` բազմապատկած մեկ ժամի համար սահմանված վճարի չափով` 2000 դրամ *

*Փորձաքննության համար ծախսված ժամերի քանակը հաստատում է հայտարարատուն:

Բանաձևի գումարելիները, բացի առաջինից, փոփոխական են` կախված, համապատասխանաբար, ծածկագրերի քանակից և փորձաքննության ժամերի քանակից:

Հաշվարկի օրինակներ

1. ՀՁ

Ծածկ. քան.

ՓԺ. քան. -

-

- 15000 դրամ

1 հատ x 1000 դրամ

1 ժամ x 2000 դրամ

ԾՀՎՉ=ՀՁ+Ծածկ. քան. x1000+ՓԺ.քան. x1000=15000+1000+2000=18000դր.

2. ՀՁ

Ծածկ. քան.

ՓԺ. քան. -

-

- 15000 դրամ

2 հատ x 1000 դրամ

5 ժամ x 2000 դրամ

ԾՀՎՉ=ՀՁ+Ծածկ. քան. x1000+ՓԺ.քան. x2000 =15000+2000+10000=27000 դր.

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

8 մայիսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10301090

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։