Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-09-09-ից մինչև 2003-04-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-04-11Բացել ARLIS-ում

103.0127.21.05.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

21 մայիսի 2001 թ.

քաղ. Երևան N 127

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 2001 թ. մայիսի 14-ի N 12 որոշումը

Հրամայում եմ`

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացում (ցանկը կցվում է):

2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյան)`

2.1. Ցանկի լրացումը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2 Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի վրա:

Կ. Ճշմարիտյան

Հաստատված է

ՀՀ արդյունաբերության

և առևտրի նախարարության

2001 թ. մայիսի 21-ի

N 127 հրամանով

Համաձայնեցված է`

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարություն

15.06.2001 թ. Համաձայնեցված է`

ՀՀ պետական եկամուտների

նախարարություն

11.06.2001 թ. Համաձայնեցված է`

ՀՀ փոստի և կապի

նախարարություն

13.07.2001 թ.

Համաձայնեցված է`

ՀՀ Կենտրոնական բանկ

02.07.2001 թ. Համաձայնեցված է`

ՀՀ կառավարությանն առընթեր

ստանդարտացման, չափագիտության

և սերտիֆիկացման վարչություն

12.06.2001 թ.

Ց Ա Ն Կ

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ԱՌևՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 48 ՏՈՂՈՎ, ՀԵՏևՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`

Հ/Հ ՀԴՄ-ի մոդելների

անվանումը Խումբը Կիրառման ոլորտները

Առևտուր Սպասար-

կումներ Նավթա-

մթերքի

վաճառք Հյուրանոցներ

և հանրային

սննդի ձեռնար-

կություններ

48 Ա-100 Պասիվ + + - +

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

6 օգոստոսի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 10301124

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։