ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2024 թվականի N 69-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Սյունիքի մարզ» բաժինը 106.17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 106.18-րդ և 106.19-րդ կետերով.
« 106.18 Լաբորատոր շենք Մարզ Սյունիք, համայնք
Կապան, Կապան ք., Շահումյան փողոց 8 0.04056 12.09.2023 թ.
N 97-Ա որոշում
106.19 Շենք-շինություններ Մարզ Սյունիք, համայնք Կապան, Կապան ք.,
Լեն-հանքեր թաղամաս 0.7855 12.09.2023 թ.
N 97-Ա որոշում
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ