Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-08-06-ից մինչև 1998-04-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-04-17Բացել ARLIS-ում

041.0371.060897

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 1997 թ. թիվ 371

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Գ. Եղիազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

(հանձնաժողովի քարտուղար)

Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ա. Վարդանյան - ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ

Տ. Սարգսյան - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ

Բ. Հարությունյան - Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման

հայկական գործակալության տնօրեն

2. Հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 669 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։