«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10303223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2003 թ.
ք. Երևան N 90-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) հանքարդյունահանման լիցենզիայի ձևը համաձայն հավելված N 1-ի,
բ) հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ձևը համաձայն հավելված N 2-ի:
2. Բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ Ա. Աշուղյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սույն հրամանի պետական գրանցումը:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին:
Կ. Ճշմարիտյան
Հավելված N 1
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2003 թ. հուլիսի 3-ի N 90-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
375010, Երևան, Մ. Մկրտչյան 5
հեռ. 52-61-88
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N _________
Տրման ամսաթիվ _________________________________________________
Գործողության ժամկետը (մինչև 12 տարի) _________________________________
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը _______________________
(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը)
____________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ________________
Հանքարդյունահանվող օգտակար հանածոն (ները) ____________________________
____________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը __
____________________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները) ________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված է
սույն լիցենզիայի հավելվածում:
Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզիային պայմանագրի կնքման պահից
Հայաստանի Հանրապետության
առևտրի և տնտեսական զարգացման
նախարար _________________________
Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2003 թ. հուլիսի 3-ի N 90-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
375010, Երևան, Մ. Մկրտչյան 5
հեռ. 52-61-88
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ
ԼԻՑԵՆԶԻԱ N _________
Տրման ամսաթիվ _______________________________________________
Գործողության ժամկետը (մինչև 25 տարի) _______________________________
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը _____________________
(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը)
__________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ______________
Հանքարդյունահանվող օգտակար հանածոն (ները) __________________________
_________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը _
_________________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները)
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված է
սույն լիցենզիայի հավելվածում:
Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից
Հայաստանի Հանրապետության
առևտրի և տնտեսական զարգացման
նախարար _________________
Կ.Տ.