ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվար 2024 թվականի թիվ 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-12
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ
ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելվածներ 1-6
Հայաստանի Հանրապետության Կոտայքի
մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու
2024 թվականի հունվարի 17-ի
2-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: