ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2024 թ. թիվ 03-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ««Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 60-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրում և 1-ին կետում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» բառերով.
2) 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի
հունվարի 17-ի թիվ 03-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
դեկտեմբերի 27-ի թիվ 60-Ն որոշման
Բաժին 1. Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրություն և դրանց արձակում ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Չափման միավորը Ընդամենը
Ա Բ Գ 1
Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և պահպանման ծախսեր 100 հազար դրամ
Մանրաձկների արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (105.1+105.2+105.3), այդ թվում՝ 105 հազար հատ
սաղմոնազգիներ, որից՝ 105.1 -“-
ամառային իշխան 105.1.1 -“-
գեղարքունի 105.1.2 -“-
կարմրախայտ 105.1.3 -“-
ծածանազգիներ 105.2 -“-
այլ մանրաձկներ 105.3 -“-
Ջրային կենսառեսուրսների (թրթուրների) արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (110.1+110.2+110.3), այդ թվում՝ 110 հազար հատ
սաղմոնազգիներ 110.1 -“-
ծածանազգիներ 110.2 -“-
այլ թրթուրներ 110.3 -“-
Ղեկավար՝ __________________ _____________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝
__________________ _________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
«____»____ 20__թ.»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: