ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2024 թ. թիվ 04-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ««Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի թիվ 05-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 56-Ն որոշման՝
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի
հունվարի 17-ի թիվ 04-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
դեկտեմբերի 27-ի թիվ 56-Ն որոշման
Բաժին 1. Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումը, հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստն ըստ մարզերի և աղբյուրների
հազար մ.3
Մարզը Հանքավայրի
անվանումը Հորատանցքի անվանումը/ համարը Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների տարեկան ծավալները Փաստացի ծավալները Հանքային ջրերի ազատ հոսքը
հանքային ջրերի արդյունա-հանման ածխաթթու
գազի կորզման հանքային ջրերի արդյունա-հանման ածխաթթու
գազի կորզման
1 2 3 4 5 6 7 8
շարունակություն
Հանքային ջրերի փաստացի օգտագործում Փոխանցվել է այլ կազմակեր-պության առանց օգտա-գործման Հանքային ջրերի
հեռացում Կորուստ
ընդա-մենը այդ թվում` ըստ նպատակների
շշալցում ածխա-թթու գազի
կորզում ածխաթթու գազի կորզում համալիր օգտագոր-ծումից բուժա-կան ռեկրեա-ցիոն ընդամենը որից՝ կոյուղու համա-կարգով ընդա-մենը որից՝ արտա-դրական
9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Ղեկավար՝ ___________________ ___________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ ___________________ ___________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
« ___ »____________20___թ. »:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի
հունվարի 17-ի թիվ 04-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի
դեկտեմբերի 27-ի թիվ 56-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1–ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հանքային ջուր արդյունահանող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 25-ը:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սյունակ 1-ում լրացվում է մարզի անվանումը:
7. Սյունակ 2-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը:
8. Սյունակ 3-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի անվանումը (համարը):
9. Սյունակ 4-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:
10. Սյունակ 5-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար ածխաթթու գազի կորզման ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի:
11. Սյունակ 6-ում լրացվում են կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
12. Սյունակ 7-ում լրացվում են կազմակերպության կողմից ածխաթթու գազի կորզված փաստացի ծավալների վերաբերյալ ցուցանիշները:
13. Սյունակ 8-ում լրացվում են հանքային ջրերի ազատ հոսքի վերաբերյալ ցուցանիշներ, որը կարող է առաջանալ արդյունահանման ընթացքում: Սյունակ 8-ը հավասար է սյունակ 4-ի և սյունակ 6-ի տարբերությանը:
14. Սյունակ 9-ում լրացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշներ, որից սյունակներ 10-14-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալների վերաբերյալ ցուցանիշներն ըստ նպատակների: Սյունակ 11-ում լրացվում է օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը բացի ածխաթթու գազի կորզումից այլ նպատակի համար չի օգտագործվել: Սյունակ 12-ում լրացվում է ածխաթթու գազի կորզման համար օգտագործված այն հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որը համալիր (հաջորդական) ձևով օգտագործվում է նաև այլ նպատակների համար: Սյունակ 9-ում լրացվում է սյունակներ 10-11-ի և 13-14-ի ցուցանիշների հանրագումարը:
15. Սյունակ 15-ում լրացվում է այլ կազմակերպություններին առանց օգտագործման փոխանցված հանքային ջրերի ծավալի վերաբերյալ ցուցանիշը:
16. Սյունակ 16-ում լրացվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 17-ում՝ կոյուղու համակարգով հեռացվածը:
17. Սյունակ 18-ում լրացվում է հանքային ջրերի կորուստի ընդհանուր ծավալի վերաբերյալ ցուցանիշը, որից սյունակ 19-ում՝ շշալցման արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական կորուստի վերաբերյալ ցուցանիշը (սյ. 18 = սյ. 6 – սյ. 9 – սյ. 15):»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: