Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՋՐԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2019 թ. թիվ 60-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՋՐԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.01.24 թիվ 03-Ն)

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 17.01.24 թիվ 03-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի

դեկտեմբերի 27-ի թիվ 60-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրություն և դրանց արձակում ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Չափման միավորը Ընդամենը

Ա Բ Գ 1

Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և պահպանման ծախսեր 100 հազար դրամ

Մանրաձկների արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (105.1+105.2+105.3), այդ թվում՝ 105 հազար հատ

սաղմոնազգիներ, որից՝ 105.1 -“-

ամառային իշխան 105.1.1 -“-

գեղարքունի 105.1.2 -“-

կարմրախայտ 105.1.3 -“-

ծածանազգիներ 105.2 -“-

այլ մանրաձկներ 105.3 -“-

Ջրային կենսառեսուրսների (թրթուրների) արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (110.1+110.2+110.3), այդ թվում՝ 110 հազար հատ

սաղմոնազգիներ 110.1 -“-

ծածանազգիներ 110.2 -“-

այլ թրթուրներ 110.3 -“-

Ղեկավար՝ __________________ _____________________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

__________________ _________________

(ազգանուն, անուն) (ստորագրություն)

«____»____ 20__թ.

(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 03-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։