ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2024 թ. թիվ 09-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի ««Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի N 10-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 48-Ն որոշման.
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի հունվարի 17-ի
թիվ 09-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 48-Ն որոշման
Բաժին 1. Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը
դրամ
Բեռի տեսակը Տողի ծածկագիրը Սակագինը, առանց ԱԱՀ-ի, (տոննա/կիլոմետր)
Ա Բ 1
Բեռների առաքում հանրապետությունից դուրս 100
Հանքային շինարարական նյութեր 100.01
Ցեմենտ 100.02
Քարածուխ 100.03
Կոքս 100.04
Նավթ և նավթամթերք 100.05
Հանքաքար գունավոր մետաղներ 100.06
Սև մետաղներ 100.07
Սև մետաղների ջարդոն 100.08
Քիմիական և հանքային պարարտանյութեր 100.09
Անտառային բեռներ 100.10
Հացահատիկ և աղացվող մթերքներ 100.11
Այլ բեռներ 100.12
Բեռների ներկրումը հանրապետություն 105
Հանքային շինարարական նյութեր 105.01
Ցեմենտ 105.02
Քարածուխ 105.03
Կոքս 105.04
Նավթ և նավթամթերք 105.05
Հանքաքար գունավոր մետաղներ 105.06
Սև մետաղներ 105.07
Սև մետաղների ջարդոն 105.08
Քիմիական և հանքային պարարտանյութեր 105.09
Անտառային բեռներ 105.10
Հացահատիկ և աղացվող մթերքներ 105.11
Այլ բեռներ 105.12
Ներհանրապետական փոխադրում 110
Հանքային շինարարական նյութեր 110.01
Ցեմենտ 110.02
Քարածուխ 110.03
Կոքս 110.04
Նավթ և նավթամթերք 110.05
Հանքաքար գունավոր մետաղներ 110.06
Սև մետաղներ 110.07
Սև մետաղների ջարդոն 110.08
Քիմիական և հանքային պարարտանյութեր 110.09
Անտառային բեռներ 110.10
Հացահատիկ և աղացվող մթերքներ 110.11
Այլ բեռներ 110.12
Ղեկավար՝ _________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)՝ _________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »_________20___ թ. »:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2024 թվականի հունվարի 17-ի
թիվ 09-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 48-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային բեռնատար միջքաղաքային (ներհանրապետական) և միջպետական տրանսպորտով գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները (կազմակերպությունները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) «Բեռների ներկրումը հանրապետություն» երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,
2) «Բեռների առաքում հանրապետությունից դուրս» երթուղի, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,
3) «Ներհանրապետական բեռնափոխադրում» երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են ՀՀ տարածքում:
7. Բեռնափոխադրումների սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25–ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):
8. Յուրաքանչյուր բեռի տեսակի բեռնափոխադրման գծով լրացվում է հաշվետու ամսում բեռի առաքման ծառայության սակագինը՝ հաշվարկված 1 տոննա/ կիլոմետրի համար, առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):
9. Բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ) :
10. Տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:
11. 1 տոննա բեռի փոխադրման սակագինն իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր տարածության հաշվարկով փոխադրման արժեքը:
12. Սյունակ Ա-ում լրացվում է բեռի տեսակը:
13. Սյունակ Բ-ում համապատասխան բեռի տեսակի ծածկագիրն է:
14. Սյունակ 1-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման հաշվարկված սակագինը դրամով՝ առանց ԱԱՀ-ի:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական: