ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. N 23-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՏՈՊԻԿ ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել ատոպիկ մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հունվար «11»-ի
N 23-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՏՈՊԻԿ ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) L20 Ատոպիկ մաշկաբորբ
2) L20.0 Բենյեի քորպտիկ
3) L20.8 Ատոպիկ այլ մաշկաբորբեր, էկզեմա բեկանելի` այլ դասերում չդասակարգված , մանկական (սուր կամ քրոնիկ), բնածին (ալերգիկ), նեյրոդերմիտ. (ատոպիկ (օջախային), տարածուն)
4) L20.9 Այլ դասերում չդասակարգված ատոպիկ մաշկաբորբ` չճշտված
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (ԱԲ), (Բ) Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), սնկային, վիրուսային:
Բարորակ լիմֆադենոպաթիա:
Կրկնվող կեռատոկոնյուկտիվիտներ։
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, ալերգոլոգ և իմունոլոգ, մանկաբույժ
8) Գանգատներ Հիմնական ախտանիշներ՝
մաշկի քոր, էրիթեմա և ցանավումներ, տիպիկ տեղակայումը դեմքին և վերջույթների ծալիչներին (կյանքի առաջին տարիներին) ,
որքինացում և էքսկորիացիներ վերջույթների ծալիչների մակերեսին ավելի մեծ երեխաների և մեծահասակների դեպքում։
Լրացուցիչ ախտանիշներ՝
մաշկի չորություն,
ափերի և ներբանների գերգծավորում կամ մազային գերեղջերացում,
պտուկների էկզեմա,
խեյլիտ,
կրկնվող կեռատոկոնյուկտիվիտ,
ստորին կոպի լրացուցիչ ծալք,
հարակնային շրջանի գերգունակավորում,
դեմքի գունատություն կամ էրիթեմա,
պարանոցի առաջային մակերեսին ծալքեր։
9) Անամնեզ Ժառանգական անամնեզում ալերգիկ կամ ատոպիկ հիվանդությունների առկայություն; սեզոնային սրացումներ:
Հիվանդության սկիզբ վաղ մանկական հասակում։
10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկի չորություն, էրիթեմատոզ, որքինացում։ Էքսկորիացիաների առկայություն։
11) Հոսպիտալացման Ցուցում 1.Տարածուն ախտահարման առկայություն (50%-ից ավել մաշկային ծածկույթի ախտահարում)
2. Տեղային բուժման նկատմամբ կայունություն:
3. Տարածուն վարակային բարդությունների զարգացում։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 1
2) Ալերգոլոգ և իմունոլոգ 0,3 0,3
3) Մանկաբույժ 0,3 0,3
4) Հոգեթերապևտ 0,1 0,1
5) Ակնաբույժ 0,1 0,1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ
2) Ասպարտատմինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում - 0.4 Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։
3) Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում - 0.4 Ցուցանիշների բարձրացում որպես լյարդի ախտահարման նշան։
4) Ընդհանուր բիլիրուբինի որոշում - 0.4 Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:
5) Ուղղակի բիլիրուբինի որոշում - 0.4 Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր
6) Անուղղակի բիլլուբինի որոշում - 0.4 Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր
7) Կրեատինին - 0.2 Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:
8) Միզանյութ - 0.2 Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:
9) Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները
10) Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում - 0․5 Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների որոշում
Գործիքային հետազոտություններ
11) Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1 1 Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքա-նակ Բուժման կուրսի միջին չափաքա-նակ Օրերի քանակ
1) Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) նրբաքսուք 0,5մգ/գ Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) նրբաքսուք 0,5մգ/գ գրամ 0,3 5 140 28
2) Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք 0,5մգ/գ գրամ 0,3 5 140 28
3) Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ գրամ 0,3 5 140 28
4) Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) քսուք 100000ՄՄ Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) քսուք 100000ՄՄ գրամ 0,3 5 140 28
5) Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) նրբաքսուք 1մգ/գ Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) նրբաքսուք 1մգ/գ գրամ 0,3 5 140 28
6) Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) քսուք 1մգ/գ Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) քսուք 1մգ/գ գրամ 0,3 5 140 28
7) Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% նրբաքսուք Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% նրբաքսուք գրամ 0,3 5 140 28
8) Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% քսուք Մեթիլպրեդնիզոլոնի ացեպոնատ 0,1% քսուք գրամ 0,3 5 140 28
9) Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ գրամ 0,3 5 140 28
10) Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n- բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ գրամ 0,3 5 140 28
11) Պիմեկրոլիմուս նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ Պիմեկրոլիմուս նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ գրամ 0,3 5 140 28
12) Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 0,3մգ/գ Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 0,3մգ/գ գրամ 0,3 5 140 28
13) Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 1մգ/գ Տակրոլիմուս քսուք արտաքին կիրառման 1մգ/գ գրամ 0,3 5 140 28
14) Պիրիտիոն ցինկ 0,2% նրբաքսուք Պիրիտիոն ցինկ 0,2% նրբաքսուք գրամ 0,3 5 140 28
15) Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) նրբաքսուք 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) նրբաքսուք 0,5մգ/գ+10մգ/
գ+1մգ/գ գրամ 0,3 5 140 28
16) Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) քսուք արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) քսուք արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ գրամ 0,3 5 140 28
17) Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) դեղափոշի արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ Բացիտրացին ցինկ, նեոմիցին (նեոմիցինի սուլֆատ) դեղափոշի արտաքին կիրառման 250ՄՄ/գ+5000ՄՄ/գ գրամ 0,3 5 140 28
18) Մուպիրոցին քսուք 20մգ/գ Մուպիրոցին քսուք 20մգ/գ գրամ 0,3 5 140 28
19) Էրիթրոմիցին քսուք 10մգ/գ Էրիթրոմիցին քսուք 10մգ/գ գրամ 0,3 5 140 28
20) Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ գրամ 0,3 5 140 28
21) Մեթիլեն կապույտի 1% լուծույթ Մեթիլեն կապույտի 1% լուծույթ գրամ 0,3 5 140 28
22) Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ սրվակ 0,1 1 7 7
23) Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ հաբ 0,1 2 14 7
24) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ հաբ 0,1 2 14 7
25) Ացիկլովիր դեղահատեր 400մգ Ացիկլովիր դեղահատեր 400մգ հաբ 0,1 5 35 7
26) Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ կաթիլ 0,1 10 70 7
27) Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ հաբ 0,1 1 7 7
28) Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 20մգ/մլ սրվակ 0,1 2 14 7
29) Դիպիլումաբ լուծույթ ներարկման 150մգ/մլ Դիպիլումաբ լուծույթ ներարկման 150մգ/մլ Սրվակ 0,01 1 10 300
30) Ցիկլոսպորին դեղապատիճներ փափուկ 25մգ; 50մգ; 100մգ Ցիկլոսպորին դեղապատիճներ փափուկ 25մգ; 50մգ; 100մգ հաբ 0,01 2 120 70
31) Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ հաբ 0,01 1 120 120
32) Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ հաբ 0,01 1 120 120
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Թաց փաթաթումներ 0,5 -
2) Ուլտրամանուշակագույն թերապիա 0,05 0,05
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/treatment-of-atopic-dermatitis-eczema?search=atopic%20dermatitis&source=search_result&selectedTitle=2~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: