Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԹՈՒՅՆԻՑ ՍՈՒՐ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հունվար 2024 թ. N 28-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲՈՒՍԱԿԱՆ ԹՈՒՅՆԻՑ ՍՈՒՐ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել բուսական թույնից սուր թունավորումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 28-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԲՈՒՍԱԿԱՆ ԹՈՒՅՆԻՑ ՍՈՒՐ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/հ Կոդը Անվանում

1) Т62.0 Որպես սնունդ ընդունած սնկերում պարունակվող վնասակար նյութեր

2) Т62.1 Որպես սնունդ ընդունած հատապտուղներում պարունակվող վնասակար նյութեր

3) Т62.2 Որպես սնունդ ընդունած այլ բույս(եր)ում կամ դրանց առանձին մասերում պարունակվող վնասակար նյութեր

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա, դեռահաս, մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. տոքսիկոգեն փուլ՝

սրտխառնոց, փսխում, փորլուծություն, գլխացավեր, կոորդինացիայի խախտում,

ընդհանուր ջրազրկում, ջրային բալանսի խախտում,

բ. սոմատոգեն փուլ՝ սուր լյարդային, երիկամային, երիկամա-լյարդային անբավարարություն:

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Թունաբան, անեսթեզիոլոգ, ինտենսիվ թերապևտ, լյարդաբան

8) Գանգատներ Սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ընդհանուր թուլություն, արյան ճնշման նվազում, գիտակցության կարճատև կորուստ, նաև սկլերայի և մաշկի դեղնության:

9) Անամնեզ Ինքնուրույն հավաքված սնկերի, փողոցում առանձին անհատից գնված սնկերի, խանութից գնված սնկերի պահածոյացված կամ թարմ վիճակում ընդունում սննդակարգում։ Ընդունումից հետո ընդհանուր վիճակի վատթարացում՝ ընդհանուր թուլության, սրտխառնոցի, փսխման, փորլուծության առաջացում։

10) Հոսպիտալացման Ցուցում Արյան ճնշման նվազում, գիտակցության կարճատև կորուստ, սկլերայի և մաշկի դեղնություն:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման

քանակը

ԱԲ Բ

1) Թունաբան 1 1

2) Անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապևտ 1 1

3) Ընդհանուր վիրաբույժ - 0,07

4) Լյարդաբան - 0,02

5) Երիկամաբան (նեֆրոլոգ) - 0,03

6) Հեմոդիալիզի մանագետ 0,02 0,02

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) 01010 Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ կախված վիճակի ծանրությունից

2) 04070 Թթվահիմնային հավասարակշռության որոշում 1 1 Լյարդի և/կամ երիկամների սուր անբավարարության հետևանքով առաջացած հիպոգլիկեմիա նյութափոխանակային ացիդոզ

3) 04039 Արյան շիճուկում կալիումի մակարդակի որոշում 1 1 Երիկամային դիսֆունկցիայի բարձրացում

4) 04040 Արյան շիճուկում կալցիումի մակարդակի որոշում 0,1 0,1 Հոմեոստազի խանգարումներ

5) 04042 Արյան շիճուկում նատրիումի մակարդակի որոշում 1 1 Հոմեոստազի խանգարումներ, հեպատո-նեֆրոպաթիա

Կենսաքիմիական ցուցանիշներ

6) 04025 Ասպարտատամինոտրանսֆերազ(ԱՍՏ) - 0,2 Լյարդի ցուցանիշների բարձրացումը հանդիսանում է ախտորոշման հիմնական չափանիշը

7) 04024 Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ) - 0,2

8) 04028 Արյան պլազմայում ընդհանուր բիլիռուբին - 0,2

9) 04030 Ուղղակի բիլիռուբին - 0,2

10) 04031 Անուղղակի բիլիռուբին - 0,2

11) 04001 Արյան գլյուկոզի մակարդակի որոշում 1 1 Հիպեր-հիպոգլիկեմիա՝ հեպատոպաթիայի հետևանքով

12) 04013 Կրեատինին - 0,6 Բարձրացում՝ նեֆրոպաթիայի հետևանքով

13) 04012 Միզանյութ - 0,6

14) 04009 Ընդհանուր սպիտակուց և սպիտակուցային ֆրակցիաներ - Իջեցում՝ նեֆրոպաթիայի հետևանքով

15) 04017 Արյան շիճուկի ալֆա –ամիլազա - 0.3 Ցուցանիշի բարձրացում (պանկրեատիտ) բազմաօրգանային դիսֆունկցիայի համախտանիշի հետևանքով

16) 01050 Մեզի ընդհանուր հետազոտություն - 1 Ընդհանուր համալիր ախտորոշման շրջանակում մեկնաբանվող խախտումներ՝ բոլոր տեսակի սպիրտային թունավորումների դեպքում

17) 01036 Կոագուլոգրամա - 0,1 Արյան մակարդելիության հետ կապված խախտումները, որպես կանոն, հեպատոպաթիայի հետևանք են

Գործիքային հետազոտություններ

18) 13001 Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Փաստացի թունավորման յուրաքանչյուր փուլում սրտամկանի սնուցման և ռիթմի խանգարում

19) 11004 Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն 0,8 0,8 Ստամոքսի պարունակության ասպիրացիա (ասպիրացիոն համախտանիշ)

20) 11010 Որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտություն - 0,1 Ընդհանուր վիրաբուժական հետազոտությունների շրջանակում՝ որովայնի խոռոչում ազատ հեղուկի, գազի առկայություն

21) 07010 Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) - 0,3 Ընդհանուր վիրաբուժական հետազոտությունների շրջանակում՝ որովայնի խոռոչում ազատ հեղուկի, գազի առկայություն

22) 11060 Համակարգչային շերտագրություն (ՀՇ) - 0,05 Ըստ ցուցումների

23) 11070 Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) - 0,02 Ըստ ցուցումների

24) 08001 Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) - 0,1 Ստամոքս-աղիքային արյունահոսություն, արյունահոսող ստամոքսի խոց, Մելորի-Վայսի համախտանիշ

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ 10-15 10-15 սրվակ 30 սրվակ 2

2) Ֆոսֆոլիպիդներ (լիպոիդ Ս 80), նատրիումի գլիցիրիզինատ (գլիցիրիզինաթթվի տրինատրիում) դեղապատիճներ 65մգ+35մգ Ֆոսֆոլիպիդներ (լիպոիդ Ս 80), նատրիումի գլիցիրիզինատ (գլիցիրիզինաթթվի տրինատրիում) դեղապատիճներ 65մգ+35մգ Մլ 10-15 1-2 15 սրվակ 7

3) Օրնիթին (օրնիթինի ասպարտատ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ Օրնիթին (օրնիթինի ասպարտատ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ Մլ 10-15 1-2 15 սրվակ 7

4) Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ Մլ 10-15 1-2 15 սրվակ 7

5) Ալյումինի ֆոսֆատ դեղակախույթ ներքին ընդունման Ալյումինի ֆոսֆատ դեղակախույթ ներքին ընդունման Մլ 10-20 30-40 1-2 սրվակ 7

6) Ալյումինիումի հիդրօքսիդ, Մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 436մգ/մլ+70մգ/մլ Ալյումինիումի հիդրօքսիդ, Մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 436մգ/մլ+70մգ/մլ Չափիչ գդալ 1-2 գդալ 10-12 գդալ 50-60 5

7) Ալյումինի հիդրօքսիդ, Մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 525մգ/15մլ+600մգ/15մլ Ալյումինի հիդրօքսիդ, Մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 525մգ/15մլ+600մգ/15մլ Չափիչ գդալ 1-2 գդալ 10-12 գդալ 50-60 5

8) Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ Մլ 2 4,0 4,0 1

9) Գալանտամին լուծույթ ներարկման 5մգ/մլ Գալանտամին լուծույթ ներարկման 5մգ/մլ Մգ 2 6,0 10 սրվակ 2

10) Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ: 0,1մգ/մլ Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ: 0,1մգ/մլ Մգ 0,1 0,3 0,9 3

11) Նատրիումի քլորիդ

կաթիլաներարկման լուծույթ 9մգ/մլ Նատրիումի քլորիդ կաթիլաներարկման լուծույթ 9մգ/մլ Մլ 2 1500,0 3000,0 2

12) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ

+0,33մգ/մլ Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ

+0,33մգ/մլ Մլ 3 1500,0 3000,0 2

13) Գլյուկոզ անջուր

կաթիլաներարկման լուծույթ 50մգ/մլ Գլյուկոզ անջուր

կաթիլաներարկման լուծույթ 50մգ/մլ Մլ 1 500,0 1000,0 2

14) Գլյուկոզ անջուր

կաթիլաներարկման լուծույթ 100մգ/մլ Գլյուկոզ անջուր

կաթիլաներարկման լուծույթ 100մգ/մլ Մլ 1 250,0 500,0 2

15) Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ Մլ 1 500,0 1000,0 2

16) Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մլ 2 40,0 40,0 2

17) Պիրացետամ լուծույթ ներարկման 200մգ/մլ Պիրացետամ լուծույթ ներարկման 200մգ/մլ Մլ 1 10,0 50,0 5

18) Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ Մլ 4 4,0 12,0 3

19) Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ Մլ 4 4,0 12,0 3

20) Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Մլ 2 2,0 6,0 3

21) Ասկորբինաթթու լուծույթ ներարկման 50 մգ/մլ Ասկորբինաթթու լուծույթ ներարկման 50 մգ/մլ Մլ 3 6,0 18,0 3

22) Դեքսամեթազոն լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ 4 մգ/մլ 10 40 120 մգ 5

23) Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Մլ 4 4,0 12,0 3

24) Կապտոպրիլ դեղահատեր 25մգ Կապտոպրիլ դեղահատեր 25մգ 25 մգ 2 4 12 3

25) Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Մլ 1 20,0 60,0 3

26) Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ներարկման 500մգ/մլ Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ներարկման 500մգ/մլ Մլ 2 4,0 12,0 4

27) Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Մգ 2 4,0 12,0 3

28) Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ 5000 միավոր 4 20000 միավոր 40000 2

29) Ակտիվացված ածուխ դեղահատեր 250մգ Ակտիվացված ածուխ դեղահատեր 250մգ հաբեր 5 10 10 1

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Հեմոդիալիզ, հեմոդիաֆիլտրացիա, հեմոֆիլտրացիա 0,8 0,3

2) Լյարդային պաշտպանիչ թերապիա (Հեպատոպրոտեկտիվթերապիա) 1 1

3) Ինֆուզիոն թերապիա 1 1

4) Հարկադիր միզարտադրություն/դիուրեզ 1 -

5) Հեպատոտրոպային թերապիա 1 1

6) Հակաբակտերիալ թերապիա (վարակիչ բարդությունների, թոքաբորբի դեպքում) - 0,4

7) Պլազմաֆերեզ (ըստ ցուցումների) - 0,02

8) Հիպերբարիկ թթվածնացում - 0,06

9) Սննդային աջակցություն և կլինիկական սնուցում 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Լուժնիկով, Ե.Ա. Ներկա փուլում քիմիական էթիոլոգիայի սուր թունավորման դետոքսիկացիոն թերապիա / Ե.Ա. Լուժնիկով, Յու.Ս. Գոլդֆարբ, Ա.Վ. Բադալյան [Տեքստ] // Թունաբանական տեղեկագիր. – 2014թ. – Համար 3. – Էջ. 9–17: (Лужников, Е.А. Детоксикационная терапия острых отравлений химической этиологии на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Токсикологический вестник. – 2014. – № 3. – С. 9–17.),

2. Լուժնիկով, Ե.Ա. Արտակարգ իրավիճակներ սուր թունավորման ժամանակ / Ե.Ա. Լուժնիկով, Յու.Ն. Օստապենկո, Գ.Ն. Սուխոդոլով. [Տեքստ] – Մ.: Բժշկություն, 2001թ. (Лужников, Е.А. Неотложные состояния при острых отравлениях / Е.А. Лужников, Ю.Н. Остапенко, Г.Н. Суходолова. [Текст] – М.: Медицина, 2001),

3. Լուժնիկով, Ե.Ա. Կլինիկական թունաբանություն / Ե.Ա. Լուժնիկով. [Տեքստ] – Մ.: Բժշկություն, 1994թ.: (Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников. [Текст] – М.: Медицина, 1994.),

4. Բժշկական թունաբանություն: ազգային ուղեցույց/ Ե.Ա. Լուժնիկովի խմբագրությամբ [Տեքստ] – Մ.: ԳԷՈՏԱՐ-Մեդիա, 2012թ. (Медицинская токсикология: национальное руководство / Под ред. Е.А. Лужникова. [Текст] – М.: ГЭОТАР-Медиа, 2012.),

5. Մուսելիուս, Ս.Գ. Թունավորումներ կենդանական և բուսական թույներով / Ս.Գ Մուսելիուս [Տեքստ] // Բժշկական թունաբանություն: ազգային ուղեցույց/ Ե.Ա. Լուժնիկովի խմբագրությամբ Մ.: ԳԷՈՏԱՐ-Մեդիա, 2012թ. – Գլ. 12. – Պ. 12.1 (Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами / С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. – П. 12.1.),

6. Օրլով, Բ.Ն. ՀԽՍՀ թունավոր կենդանիներ և բույսեր/ Բ.Ն. Օրլով, Դ.Բ. Գելաշվիլի, Ա.Կ. Իբրահիմով [Տեքստ] – 1990, Մ.: Ավագ դպ., 1990 (Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990.),

7. Ալտման, Հորստ. Թունավոր բույսեր. Թունավոր կենդանիներ / Հորստ Ալտման [Տեքստ] – М: БММ АО, 2004թ. (Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные / Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004.):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։