Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՂ ՎԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հունվար 2024 թ. N 29-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՂ ՎԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1․ Հաստատել մանկական և դեռահասային տարիքում սկսվող վարքային և էմոցիոնալ այլ խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 29-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՍԿՍՎՈՂ ՎԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) F 98 Վարքային և էմոցիոնալ այլ խանգարումներ՝ սովորաբար մանկական և դեռահասային տարիքում սկսվող

2) F 98.0 Ոչ օրգանական էնուրեզ (Անմիզապահություն անօրգանական բնույթի)

3) F98.5 Կակազություն

4) F 98.8 Այլ ճշտված հուզական խանգարումներ և սովորաբար մանկական և դեռահասային տարիքում սկսված վարքի խանգարումներ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ Երեխա, դեռահաս, մեծահասակ

2) Սեռ Արական, իգական

3) Բարդություններ Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը Պլանային

7) Կիրառման շրջանակը Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ, մանկաբույժ, մանկական հոգեբույժ

8) Գանգատներ Անմիզապահությունը բնորոշվում է գիշերվա կամ ցերեկվա ժամերին ակամամիզությամբ, որը երեխայի մտավոր տարիքին համապատասխանող վիճակին անհամապատասխան է, «անհարիր», ոչ նորմալ, սովորաբար արտահայտվում է 5-7 տարեկանում։ Այն կարող է բերել հուզական ապրումների կամ դրսևորվել ամոթի զգացմամբ, ինչը կարող է իր հերթին բերել սոցիալական և հոգեբանական հարմարվողականության խանգարումների։

Անմիզապահությունը կարող է նպաստել հուզական, վարքային և այլ հոգեկան առողջության խանգարումների ձևավորմանը կամ այդ խանգարումները կարող են դիտվել միաժամանակ։

Դեպքերի մեծամասնությունը կրում են անցողիկ բնույթ կամ դիտվում է տևական ախտադադար, սակայն որոշ դեպքերում այն կարող է ունենալ քրոնիկ ընթացք և դիտվել դեռահասության և հասուն անձանց շրջանում։ Այն կարող է սկսվել ինքնաբուխ և ավարտվել նույնպես ինքնաբուխ, ինչպես նաև կարող է առաջանալ հոգետրավմատիկ իրադարձությունից հետո։

Կակազության դեպքում դիտվում է խաթարված խոսելաձև, որը բնորոշվում է հնչյունների կամ վանկի, կամ բառի հաճախակի կրկնությամբ, երկարացված արտաբերմամբ, կամ խոսելու նկատմամբ անվստահության, անվճռականության հետևանքով հաճախ երկարատև «կանգառում», որը ճեղքվածք է առաջացնում խոսքի պարբերականության մեջ։ Այն սովորաբար կրում է անցողիկ բնույթ, սակայն որոշ դեպքերում կարող է ունենալ տևական ընթացք և դիտվի հասուն տարիքում։

Կակազությունը կարող է դրսևորվել հոգետրավմատիկ իրադարձությունից հետո և կարող է բերել սոցիալական և հոգեբանական հարմարվողականության խանգարմանը։

Առանձին խանգարումների դեպքում կարող են դիտվել՝ եղունգները կրծոտելը, քիթը փորելը, մատը ծծելը, ձեռնաշարժությամբ զբաղվելը։

9) Անամնեզ Անհրաժեշտ է բացառել նյարդաբանական, սոմատիկ և այլ հիվանդությունների առկայությունը, որը կբերի անմիզապահության կամ կակազության։

Կարևոր է հաշվի առնել անամնեզում փսիխոտրավմատիկ գործոնի առկայությունը և դրա կապը ախտանիշների հետ։

10) Զննման արդյունք/Ցուցում ա. Անմիզապահության առկայություն, որը դիտվում է 5 տարեկանից հետո։ Եթե էնուրեզը զուգորդվում է հուզական կամ վարքի այլ խանգարումներով, սովորաբար այն սահմանում է առաջնակի ախտորոշումը, եթե անմիզապահությունը դիտվում է շաբաթը մի քանի անգամ, կամ եթե մյուս ախտանիշներն ինչ-որ ձևով ժամանակավոր կապ ունեն անմիզապահության հետ։ Այն երբեմն զուգորդվում է անկղապահությամբ, այդ դեպքում ախտորոշվում է անկղապահությունը։

բ. Պետք է բացառել նյարդաբանական, GHEA ինչպես նաև բորբոքային հիվանդությունները։

գ. Կակազությունը ախտորոշվում է այն դեպքում, երբ արտահայտված է, նկատելի և խանգարում է խոսքի արտաբերմանը։ Այն կարող է ուղեկցվել դեմքի մկանների կամ մարմնի այլ մասերի շարժումներով, որոնք համապատասխանում են կակազության ժամանակահատվածի հետ։

11) Հոսպիտալացման Ցուցում Հոսպիտալացման ցուցում կարող է հանդիսանալ արտահիվանդանոցային պայմաններում բուժման անարդյունավետությունը և հետազոտության անհնարինությունը արտահիվանդանոցային պայմաններում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Թերապևտ-գանգատների կապը սոմատիկ հիվանդության հետ բացառելու նպատակով 1 2

2) Մանկաբույժ-մինչև 18 տարեկան երեխաների մոտ գանգատների կապը սոմատիկ հիվանդության հետ բացառելու նպատակով 1 2

3) Նյարդաբան-գանգատների կապը նյարդաբանական հիվանդության հետ բացառելու նպատակով 1 2

4) Ըստ անհրաժեշտության կարող են կազմակերպվել այլ բժիշկ մասնագետների կամ հարբժշկական մասնագետների խորհրդատվությունները։ 1 2

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Արյան ընդհանուր հետազոտություն 1 2 Առանց ախտաբանական փոփոխությունների

2) Արյան բիոքիմիական հետազոտություն

3) Մեզի ընդհանուր հետազոտություն

4) Արյան բիոքիմիական, էլեկտրոլիտային հաշվեկշռի, կլինիկական դրսևոման մեջ ներառված հորմոների որոշում 1 2 Առանց ախտաբանական փոփոխությունների

Գործիքային հետազոտություններ

5) Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 2 Առանց ախտաբանական փոփոխությունների

6) Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) 1 2 Առանց ախտաբանական փոփոխությունների

7) ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1 2 Առանց ախտաբանական փոփոխությունների

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) դեղահատեր 0,1մգ; 0,2մգ Դեսմոպրեսին (դեսմոպրեսինի ացետատ) դեղահատեր 0,1մգ; 0,2մգ Հաբ _ 0,2-1,2 մգ - -

2) Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ Հաբ _ 100- 200 մգ - -

3) Ցիտալոպրամ դեղահատեր 20մգ Ցիտալոպրամ դեղահատեր 20մգ Հաբ 10-20 մգ - -

4) Ցիտալոպրամ (ցիտալոպրամի հիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման (լուծույթ) 40մգ/մլ Ցիտալոպրամ (ցիտալոպրամի հիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման (լուծույթ) 40մգ/մլ կաթիլ _ 10-20 մգ - -

5) Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ; 20մգ Էսցիտալոպրամ (էսցիտալոպրամի օքսալատ) դեղահատեր թաղանթապատ 10մգ; 20մգ Հաբ _ 10-20մգ - -

6) Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ Սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 50մգ Հաբ _ 50-200 մգ - -

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Կոգնիտիվ-վարքային հոգեթերապիա 1 1

2) Լիդքոմբ ծրագիր 1 1

3) Ընտանեկան հոգեթերապիա 1 1

4) Ռելաքսացիոն հոգեթերապիա 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001,

2. Հոգեկան և վարքագծային խանգարումների ՀՄԴ-10 դասակարգում, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն I Ժնև I 1992 թ., Բոլանդ Ռ, Վերդիում ՄԼ, Կապլան, Սադոկի հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Վոլտերս Կլուվեր, 2021 թ. (The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992 .Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021,

3. Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021),

4. Բելառուսի Հանրապետության Առողջապահության նախարարության «Բժշկական օգնություն ցուցաբերել վարքագծային և հուզական խանգարումներ ունեցող հիվանդներին, որոնք սովորաբար սկսվում են մանկությունից և պատանեկությունից (մեծահասակներ և երեխաներ)» Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 11/08/2022թ. («Оказание медицинской помощи пациентам с поведенческими и эмоциональными расстройствами, обычно начинающимися в детском и подростковом возрасте (взрослое и детское население)» Министерства здравоохранения Республики Беларусь 08.11.2022):

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։