ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. N 32-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՆԴԻԴՈԶԱՅԻՆ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել կանդիդոզային բալանոպոստիտով հիվանդացությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2024 թվականի հունվար «11»-ի
N 32-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿԱՆԴԻԴՈԶԱՅԻՆ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) В37.4 Միզասեռական այլ օրգանների տեղակայման կանդիդոզ
2) N51.2 Բալանիտ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ:
2) Սեռ (արական, իգական) Արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) (ԱԲ) (Բ)- Ֆիմոզ, պարաֆիմոզ, երկրորդային վարակի միացում(բակտերիալ, վիրուսային), թարախային արտադրություն, խոց, նեկրոզ, համակարգային կանդիդոզ:
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկաբան և վեներաբան, ուրոլոգ, էնդոկրինոլոգ, մանկաբույժ:
8) Գանգատներ Սեռական օրգանի լորձաթաղանթի և(կամ) թլիպի մաշկի վերքեր, ճաքեր, փառ, այտուցվածություն, մրմուռի, ցավի զգացում։
9) Անամնեզ Առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներն են`
ա. Էնդոգեն (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճարպակալում, իմուն համակարգի խանգարումներ և այլն),
բ. Էկզոգեն (hակաբիոտիկների, իմունաճնշիչների, գլյուկոկորտիկոստերոիդների ընդունում, ճառագայթային բուժում, հիգիենայի խախտումներ):
10) Զննման արդյունք/Ցուցում Սեռական օրգանի մաշկին և լորձաթաղանթին առաջանում են վերքեր, էրոզիաներ, այտուցվածություն, հիպերեմիա, փառ, արտադրություն:
11) Հոսպիտալացման Ցուցում ա. Ֆիմոզ,
բ. Պարաֆիմոզ,
գ. Երկրորդային վարակի միացում, խոցոտում, նեկրոզ, դ.Համակարգային կանդիդոզի ռիսկ, իմունադիֆիցիտային վիճակ:
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկաբան և վեներաբան 1 1
2) Ուրոլոգ 0,5 1
3) Մանկաբույժ 0,1 0.2
4) Էնդոկրինոլոգ 0,1 0,2
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումների մասին տեղեկություն
2) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Միզուղիների ֆունկցիայի տարբեր խանգարումների մասին տեղեկատվության հայտնաբերում
3) Առկա չէ Միզասեռական քսուկ 1 1 Միզուկի վարակային հիվանդությունների ստուգում
4) Առկա չէ Քերուկ մաշկից և սեռական օրգանի լորձաթաղանթից 1 1 Սնկերի առկայության ստուգում
5) Առկա չէ Գլյուկոզի որոշում 1 1 Շաքարային դիաբետի սկրինինգ
6) Առկա չէ Վերքերի արտադրուկների մանրէաբանական հետազոտություն 0.3 0.8 Սնկերի տեսակի և դեղորայքի նկատմամբ զգայունության ստուգում
7) Առկա չէ Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում - 0,3 Լյարդի ֆունկցիոնալ վիճակի գնահատում
8) Առկա չէ Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում - 0,3 Լյարդի ֆունկցիայի գնահատում
9) Առկա չէ Կրեատինինի որոշում 0,1 0,5 Երիկամների ֆունկցիայի գնահատում
10) Առկա չէ Միզանյութի որոշում 0,1 0,5 Երիկամների ֆունկցիայի գնահատում
11) Առկա չէ Ընդհանուր բիլիռուբին - 0,2 Ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի մասին տեղեկություն
12) Առկա չէ Ազատ բիլիռուբինի որոշում - 0,2 Լյարդի ֆունկցիայի գնահատում
13) Առկա չէ Կապված բիլիռուբինի որոշում - 0,2 Լյարդի ֆունկցիայի գնահատում
Գործիքային հետազոտություններ
14) Առկա չէ Որովայնի խոռոչի և փոքր կոնքի
օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) - 0,2
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ
1) Նատամիցին նրբաքսուք Նատամիցին նրբաքսուք գր. 0.9 2 14 7
2) Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ Միկոնազոլ միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ գր. 0.8 2 14 7
3) Նաֆտիֆին հիդրոքլորիդ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ Նաֆտիֆին հիդրոքլորիդ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ գր. 0.8 2 14 7
4) Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ գր. 0.8 2 14 7
5) Կլոտրիմազոլ նրբաքսուք 10մգ/գ Կլոտրիմազոլ նրբաքսուք 10մգ/գ գր. 0.8 2 14 7
6) Սերտակոնազոլ (սերտակոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ Սերտակոնազոլ (սերտակոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ գր. 0.8 2 14 7
7) Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ գր. 0.8 2 14 7
8) Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ գր. 0.8 2 14 7
9) Ֆլուկոնազոլ 150մգ Ֆլուկոնազոլ 150մգ մգ 0,7 150 150 1
10) Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ մգ 0,4 250 3500 14
11) Բենզիլդիմեթիլ [3-(միրիստոիլամինո) պրոպիլ] ամոնիում քլորիդ մոնոհիդրատ լուծույթ տեղային կիրառման 0,1մգ/մլ Բենզիլդիմեթիլ [3-(միրիստոիլամինո) պրոպիլ] ամոնիում քլորիդ մոնոհիդրատ լուծույթ տեղային կիրառման 0,1մգ/մլ մլ 0,4 6 60 10
12) Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ Պովիդոն յոդ լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ մլ 0.3 4 40 10
13) Բորաթթու լուծույթ Բորաթթու լուծույթ մլ 0.3 200 1000 5
14) Նորսուլֆազոլ մածուկ Նորսուլֆազոլ մածուկ գր 0.2 10 50 5
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վիրահատական միջամտություն - 0,3
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/balanitis-in-adults?search=candidiasis%20balanit&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: