Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0020 Ն. 23.01.24

23 հունվարի 2024 թվականի թիվ 20-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով՝ վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջների գծով սահմանված ռիսկի կշիռները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» N 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 3. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջներ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ 0 10

»,

2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ 0 10

»,

3) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 28. Պահանջներ սույն Աղյուսակի 26-րդ կետում չնշված Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ 100 150

»,

4) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 5-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ և 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։