ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 նոյեմբերի 2018 թ. թիվ 68-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 24.01.24 թիվ 15-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 26-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
նոյեմբերի 12-ի թիվ 68-Ն որոշման
Բաժին 1. Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկագիրը Չափման միավորը Հաշվետու ամսում
Ա Բ Գ 1
Փոխադրվել են ուղևորներ 110 հազար
ուղևոր
Ուղևորաշրջանառությունը 120 հազար ուղևոր-կմ
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) 130 հազար
դրամ
Ղեկավար ____________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)
____________________
__________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _»_______ ____ 20__թ.
(հավելվածը խմբ. 24.01.24 թիվ 15-Ն)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
նոյեմբերի 12-ի թիվ 68-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Սույն հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Բաժին 1-ում լրացվում են՝
1) «110» ծածկագրով տողում՝ փոխադրված ուղևորների (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները) թվաքանակը, որը որոշվում է երթևեկության բոլոր տեսակի վաճառված փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով,
2) «120» ծածկագրով տողում ուղևորաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով (1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն` մինչև հաջորդ դիտարկումը),
3) «130» ծածկագրով տողում ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)՝ հաշվեգրման սկզբունքով:
(հավելվածը խմբ. 24.01.24 թիվ 15-Ն)