ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 61-Ա
«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 4,620,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
30.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 61-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
1. Ծրագրի նպատակը Նպաստել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և պարենի անբավարարության կրճատմանը՝ տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց իրենց նախաձեռնություններում օժանդակության ցուցաբերմամբ և այլ ծրագրերի իրականացմամբ:
Օգնություն ցուցաբերել հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերի անդամներին: Նպաստել շահառուների սոցիալ-տնտեսական, զբաղվածության, կրթական, մշակութային և այլ ընթացիկ խնդիրների կարգավորմանը:
Աջակցել անապահով և կարիքավոր հասարակության անդամներին, որը կնպաստի մարդկանց բարեկեցիկ ապագայի կերտմանը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով, օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Ֆրանսիայի հայկական հիմնադրամ: Հասցե՝ Ֆրանսիա 75660 Փարիզ (14) Բե Պե 12 (էլ. հասցե՝ info@fondsarmenien.org), (բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով): Ոչ առևտրային կազմակերպություններ և անհատ բարերարներ:
4. Ծրագիրը կատարողը «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամ (ՀՎՀՀ՝ 02600539)
քաղ. Երևան, Մաշտոց 5 ա , բնակարան 11
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 4,620,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շահառուները, հասարակության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները և Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք, բնակչությունը
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականից հունվարի 20-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումներ, որոնք կատարվելու են 2024-2028 թվականներին:
1. Պարենի, կաթի և կաթնամթերքի, ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում՝ 189,000,000 դրամ:
2. Տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում՝ 1,260,000,000 դրամ:
3. Հագուստի, համազգեստի, անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, արտադրական և այլ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի, բարեգործական բեռնարկղերի, ջերմոցների ձեռքբերում, ներմուծում և անհատույց տրամադրում՝ 1,356,600,000 դրամ:
4. Շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների իրականացում, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, անհատույց տրամադրում, տեխնիկայի վարձակալություն և անհատույց տրամադրում՝ 924,000,000 դրամ:
5. Սոցիալական միջոցառումների կազմակերպում, հետազոտական, կրթական, խորհրդատվական ծառայություններ՝ 294,000,000 դրամ:
6. Կազմակերպչական և չնախատեսված ծախսեր՝ 596,400,000 դրամ:
Ընդամենը՝ 4,620,000,000 դրամ
10. Ձեռք բերվող ապրանքների (ներմուծվող) ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները , դրամ 1. Պարենային ապրանքների ձեռքբերում՝ 126,000,000 դրամ:
2. Պարենային ապրանքների ներմուծում՝ 63,000,000 դրամ:
3. Հագուստի, համազգեստի ձեռքբերում՝ 21,000,000 դրամ:
4. Հագուստի, համազգեստի ներմուծում՝ 42,000,000 դրամ:
5. Շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ 504,000,000 դրամ:
6. Շինարարական աշխատանքների, նորոգումների և հիմնանորոգումների իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծում՝ 336,000,000 դրամ:
7. Կաթի և կաթնամթերքի ձեռքբերում՝ 252,000,000 դրամ:
8. Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում՝ 210,000,000 դրամ
9. Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների, սարքավորումների ներմուծում՝ 210,000,000 դրամ:
10. Տրանսպորտային միջոցների ձեռքբերում, վերանորոգում (մեկ բեռնատար)՝ 12,600,000 դրամ:
11. Տրանսպորտային միջոցների ներմուծում (մեկ բեռնատար)՝ 21,000,000 դրամ:
12. Տեխնիկայի վարձակալություն՝ 84,000,000 դրամ:
13. Վերականգնվող էներգակիր սարքավորումների, դրանց պահեստամասերի ձեռքբերում և շահագործման ծախսեր՝ 63,000,000 դրամ:
14. Վերականգնվող էներգակիր սարքավորումների, դրանց պահեստամասերի ներմուծում՝ 147,000,000 դրամ:
15. Սոցիալական միջոցառումների կազմակերպում՝ 126,000,000 դրամ:
16. Բարեգործական բեռնարկղերի ներմուծում՝ 210,000,000 դրամ:
17. Ջերմոցների և անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, կառուցում՝ 63,000,000 դրամ:
18. Ջերմոցների և անհրաժեշտ նյութերի ներմուծում՝ 231,000,000 դրամ:
19. Տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ձեռքբերում՝ 840,000,000 դրամ:
20. Տնկիների, սածիլների, սերմերի, սերմնացուների, ֆերմենտների, պարարտանյութերի ներմուծում՝ 168,000,000 դրամ:
21. Արտադրական սարքավորումների ձեռքբերում՝ 21,000,000 դրամ:
22. Արտադրական սարքավորումների ներմուծում՝ 105,000,000 դրամ:
23. Հետազոտական, կրթական, խորհրդատվական ծառայություններ՝ 168,000,000 դրամ:
24. Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր՝ 63,000,000 դրամ:
25. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 21,000,000 դրամ:
26. Կոմունալ վճարումներ՝ 10,500,000 դրամ:
27. Տարածքի վարձակալություն՝ 12,600,000 դրամ:
Ընդամենը՝ 4,130,700,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր 1. Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր՝ 63,000,000 դրամ:
2. Աշխատավարձ՝ 336,000,000 դրամ:
3. Աուդիտորական ծախսեր՝ 21,000,000 դրամ:
4. Կոմունալ վճարումներ՝ 10,500,000 դրամ:
5. Տարածքի վարձակալություն՝ 12,600,000 դրամ:
6. Գործուղման ծախսեր՝ 27,300,000 դրամ:
7. Չնախատեսված ծախսեր՝ 126, 000,000 դրամ:
Ընդամենը՝ 596,400,000 դրամ
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարանների աշխատակազմեր, տեղական ինքնակառավարման մարմիններ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը «ՀիմնաՏավուշ» Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
30.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ