Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2024 թվականի N 156-Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1807-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գեղանուշ Երանոսյանի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացա կարգով 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 05100010/011223/0121374 և 05100010/011223/0121393 ապրանքների հայտարարագրերով ձևակերպված գույքի մի մասը՝ համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության բաշխման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 1-ի N 156-Ա որոշման

ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Անվանումը Ընդհանուր բրուտտո

քաշը (կգ) Մաքսային արժեքը

(դրամ) Գույքը ստացողը

1. Ճաշի և խոհանոցային սպասքի հավաքածուներ՝

պլաստմասսայից 180 72,477 ՀՀ ներքին գործերի նախարարություն

2․ Պլաստմասսե աթոռներ՝

չպաստառված 206 148,175

3․ Բրդյա ծածկոցներ 1,939 1,026,758

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։