ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1574-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Վ.Ա.Շ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «Վ.Ա.Շ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1574-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետի «և 16-17-րդ» բառերը փոխարինել «, 16-17-րդ և 20-րդ» բառերով.
2) 2-րդ կետի «և LIZ0099» բառերը փոխարինել «, LIZ0099 և LIZ0150» բառերով.
3) որոշման հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով՝
«18. 7210490009 Սև մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային
ծածկույթի Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև
1,2 մմ, լայնք՝
1 մետր կամ 1,25 մետր կգ 3 000 000 Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա 975 000 000
19. 7210708000 Սև մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, ներկված՝ պոլիմերային
ծածկույթով Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև
1,2 մմ, լայնք՝
1 մետր կամ 1,25 մետր կգ 3 000 000 Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա 1 500 000 000
20. 8704229209 Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի 2023 թվականի
արտադրության հատ 6 Չինաստան Չինաստան 36 900 000 Լիզինգի պայմա-նագիր թիվ LIZ0150».
4) որոշման հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «796 938 800» թիվը փոխարինել «3 308 838 800» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
01.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ