Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին մասով.
«15.1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, և այդ դատական ակտերից որևէ մեկով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատարանը հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս՝
1) վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից առնվազն մեկով որոշվել է, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը.
2) հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները՝ կարող է որոշում կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից որևէ մեկով չի որոշվել, որ անձը պետք է կրի նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.2-րդ մասով.
«15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված դեպքում դատական ակտերից որևէ մեկով նշանակված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս նշանակված պատիժները համակցելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի կանոններով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:»: