ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 82-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) 54 հատ մոնիթոր համակարգիչներ և 54 հատ ցանցային ադապտորներ՝ 66,798 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,320 ԱՄՆ-ի դոլար և 26,096 Սաուդյան Արաբիայի ռիալ, այլ ծախսերը կազմել են՝ 9,302 Սաուդյան Արաբիայի ռիալ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) ռոբոտաշինության պարագաներ (ցանկը՝ համաձայն հավելվածի) 865.76 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 20,250 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) մետաղական լվացարան՝ 2 հատ, 150 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 113,750 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
06.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 82-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար) Փոխադրման ծախսերը (դրամ)
1. Ցանցային մալուխի մոնտաժման սարքի մաս 1 հատ 15.99 250
2. Ռետինե անիվ՝ անվահեծով 1 տուփ 8.9 750
3. Թղթի Սոսինձ 1 հատ 29.61 3,750
4. Մալուխ միացուցիչներով 10 հատ 74.90 1,750
5. Սնուցման մալուխ 11 տուփ 71.39 2,000
6. Ռոբոտաշինության մեջ օգտագործվող շարժիչ 5 տուփ 237.50 4,250
7. Հիշողության քարտ 27 հատ 315.63 5,250
8. Ռոբոտաշինության մեջ օգտագործվող շարժիչի մաս 16 հատ 111.84 2,250
Ընդամենը՝ 865.76 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 20,250 դրամ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
06.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ