Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՍՐԱՀԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 94-Ա

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՍՐԱՀԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,662,750 դրամ ընդհանուր արժողությամբ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված սենյակների և ֆիզիոթերապիայի սրահի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00009237) «Սոնա և Արա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00054623) 2024 թվականի հունվարի 15-ին կնքված՝ N Ա-Ս 1/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկատան վերականգնողական ծառայությունների սենյակների և ֆիզիոթերապիայի սրահի վերանորոգման աշխատանքների իրականացում` 5,662,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

07.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 94-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՍՐԱՀԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի զարգացման խնդիրներ և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական ծառայությունների բարելավում

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Երևան, Մելիք-Ադամյան 2/1, ՀՎՀՀ՝ 02819088)

4. Ծրագիրը կատարողը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ (Երևան, Մկրտիչ Յաղուբյանի նրբանցք 13, ՀՎՀՀ՝ 00841035),

սոցիալական բնագավառ

6. Ծրագրի բյուջեն 5,662,750 դրամ

7. Բարեգործություն ստացողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի փետրվարի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը

9. Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված սենյակների և ֆիզիոթերապիայի սրահի վերանորոգում՝ 5,662,750 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 5,662,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

07.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։