ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 98-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Շարժում ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված առաջին օգնության պայուսակներ՝ իր պարունակությամբ (200 հատ, 260 կգ ընդհանուր քաշով, 10,980 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,522.20 չինական յուանին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Երկրապահ կամավորականների միության գրասենյակ» հասարակական կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
07.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 98-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը
1 պայուսակի
մեջ Ընդհանուր
քանակը 200
պայուսակի մեջ
1. Կրծքավանդակի վիրակապ /պլևմոթորաքսի
կանխարգելման համար/ 2 400
2. Սեղմված թանզիվ 2 400
3. 6’’ I-ին օգնության վիրակապ 1 200
4. 36’’ ալյումինե սպլինտ 1 200
5. Մարտում վիրավորներին խնամելու
մարտավարական քարտ 1 200
6. Առաջին օգնության ձեռնարկ 1 200
7. Քննության ձեռնոցներ 1 200
8. Բժշկական մկրատ 1 200
9. Քթըմպանի խողովակ 1 200
10. Լարան 1 200
11. Առաջին օգնության ծածկոց 1 200
12. Եռանկյուն վիրակապ 1 200
13. Վերքի կպչուն սպեղանի 1 200
14. CPR /արհեստական շնչառության/ դիմակ 1 200
15. Անվտանգության քորոց 10 2000
16. Բժշկական ժապավեն 1 200
17. Էլաստիկ վիրակապ 1 200
18. Վիրակապ որովայնի վնասվածքի համար 1 200
19. Այրվածքի վիրակապ 1 200
20. Այրվածքի գել 1 200
21. Աչքի պաշտպանիչ միջոց 1 200
22. Վերքի կոմպրես 2 400
23. Աչքի ստերիլ վիրակապ 2 400
24. Ցավազրկող սպեղանի 2 400
25. Հակասեպտիկ տամպոն 2 400
26. Յոդային տամպոն 10 2000
27. Օճառային տամպոն 2 400
28. Ալկոհոլային տամպոն 12 2400
29. Մարկեր 1 200
30. Լեզվի շպատել 1 200
31. Ասեղ կրծքավանդակի դեկոմպրեսիայի համար 1 200
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
07.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ