Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

13 փետրվարի 2024 թ. N 63-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Ն.Չարբախ հ.հ.239 և 240 հասցեներում գտնվող Հասմիկ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.25122020-01-0204, 25122020-01-0140 վկայականներ) 2000.0քմ և 1900.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխել «բնակավայրերի»:

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. փետրվարի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։